Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
uncategorized

Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանի խոստումները սուտ են, քանի որ Հայաստանը գնալով գլորվում է անդունդը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով ով չի ընդունում ընդդեմ գործող վարչախմբի համախմբման գաղափարն ու անհրաժեշտությունը, սպասարկում է Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ ով մեզ հետ չէ, մեր թշնամին է:

Նրա կարծիքով ընդդիմության համախմբման բանաձևը դա է, քանի որ հասարակության 90 տոկոսը պատրաստ է հազարավոր մատաղներ անել, որպեսզի օր առաջ ազատվի ներկա վարչախմբից:

«Զգալի մասի մոտ կա ատելություն, զգալի մասի մոտ կա թշնամանք ոչ միայն վարչախմբի, այլև անձամբ Սերժ Սարգսյանի նկատմամբ: Եվ բնականաբար այդ ընդդիմադիր հզոր էներգիան պետք է օգտագործել: Հանրությունը, սակայն դուրս կգա փողոց, եթե մեսիջներից մեկը լինի այն, որ քաղաքական ընդդիմությունը համախմբված է: Այս պահին թեև կա հստակ քաղաքական զարգացում՝ ապրիլի 9–ին ավարտվում է գործող վարչախմբի ստի ժամանակաշրջանը, բայց փատացի ձևավորված ընդդիմադիր դաշտ չկա: Ապրիլի 9–ից մինչև 17–ը մեկ շաբաթ ժամանակ կա և եթե կարողանանք այդ ընթացքում ընդդիմադիր զանգվածին դուրս բերել հրապարակ, ապա ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև համակարգին դուրս կմղենք արենայից»,– ասաց Պ. Մակեյանը:

Նա համոզված է, որ եթե ընդամենը մեկ ամիս ընդդիմությունը կարողանա զսպի իր քաղաքական, տնտեսական, իշխանական ամբիցիաները, համախմբվի ու կարողանա մեկ շաբաթ ժողովրդին ուղղորդել, ապա հնարավոր կլինի ինչ–որ արդյունքի հասնել: Հակառակ դեպքում, կստացվի, որ սպասարկում է Սերժ Սարգսյանին:

ՀՀԿ նախագահի հանդեպ անհանդուրժողականությունն ըստ Պ.Մակեյանի պայմանավորված է նրա 20 տարուց ավելի իշխանության մեջ լինելով և երկրում տիրող ներկա վիճակի, անորոշության, ապօրինության, սանձարձակության, անպաշտպանության և աղքատության ողջ բեռը ժողովուրդը բարդում է հենց նրա վրա:

«Նրա խոստումները, մեկ՝ «Ապահով Հայաստան», մեկ՝ «Առաջ Հայաստան» սուտ են, քանի որ Հայաստանը գնալով գլորվում է անդունդը, իսկ ապահովն էլ դառնում է ամենաանապահովը: Այս ամենի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է և այնպես չէ, որ նրան անմեղ տեղն են մեղադրում»,– ասաց Պ. Մակեյանը:

Քաղաքական գործչի կարծիքով Սերժ Սարգսյանից և հանրապետականներից հետո դաշնակցականներն էլ կարող են քանդել երկիրը, բայց կառուցել՝ երկուսն էլ չեն կարող: Երկիրը կառուցելու պատրաստ հազարավոր կրթված մարդիկ կան, որոնք սակայն չեն ցանկանում ներկա վարչախմբին սպասարկել:

«Մարդիկ կան, որոնք պատրաստ են պայքարել,եթե վստահություն և համախմբվածություն տեսնեն, որի արդյունքը կարող է հաղթական ավարտի հանգեցնել: Եվ եթե Երևանում, Գյումրիում, Վանաձորում հանրությունը ոտքի կանգնի, ամեն ինչ այլ կլինի»,– ասաց Պ. Մակեյանը:

Պայքարի այլ սցենարը, օրինակ՝ իշխանություններից պահանջել, որ ապօրինությունների դեմ հավասար պայքար ծավալի, որ բոլորը հավասար լինեն օրենքի առջև, որ կոռուպցիայի մեջ թաթախվածները դուրս մղվեն իշխանությունից և այլն, Պ.Մակեյանի կարծիքով նույն իշխանություններին սպասարկել է նշանակում:

«Մեզ մոտ օրենքը շիրմա է գործող վարչախմբի համար, որպեսզի իրենք փող աշխատեն: Պետական ողջ ինստիտուցիոնալ համակարգը ներկայի վարչակազմը օգտագործում է իշխանությունը պահելու և փող աշխատելու համար: Եվ եթե ընդդիմությունը սկսի լոկալ խնդիրների դեմ պայքարել, դա նվեր կլինի իշխող վարչակազմին, հետո էլ աշխարհին ցույց կտան, որ իբր մեզ մոտ ժողովրդավարություն է: Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ թիկունքի պետին և էլի մի քանիսին ձերբակալեցին: Անցել է երկու տարի, հանրությունը տեղյա՞կ է, թե ինչ եղավ, ինչքան էին նրանք գողացել, ինչի համար են նրանք ձերբակալվել, ինչու են ազատված գեներալներից մեկին նորից նույն համակարգ տարել: Մարտի 1–ից 10 տարի է անցել, բոլորն էլ գիտեն, թե ով ինչ է արել, բայց մինչ օրս ինչո՞ւ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»,– ասաց քաղաքական գործիչը:

Պ. Մակեյանի կարծիքով էվոլյուցիոն ճանապարհով Հայաստանը զարգացնելու համար կպահանջվի 30–40 տարի, սակայն մեր հարևանների պարագայում, չի բացառվում, որ չկարողանանք այդքան տարի նվիրել երկրի բարգավաճմանը:

«Մարտի 10–ին սփյուռքյան «Հայկական վերածնունդ» կազմակերպության հետ միաժամանակյա հանրահավաք ենք կազմակերպելու աշխարհի մի շարք երկրներում, պահանջելով մարդու իրավունքների պաշտպանություն, քաղբանտարկյալների ազատ արձակում և ռեժիմի վերարտադրության կանխում: Թե ինչ կստացվի, կյանքը ցույց կտա»,– խոսքը եզրափակեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում