ԱՄՆ–ը փակել է Թուրքիայում իր դեսպանատունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ վաղ առավոտից ԱՄՆ–ը փակել է իր դեսպանատունը Անկարայում: Պաշտոնական բացատրություն չկա այս քայլին:
«Փաստ»–ը, հղում անելով «Անադոլու» գործակալությանը, հայտնում է, որ դեսպանատունը փակվել է աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Ամերիկյան հետախուզության տվյալներով` անհայտ ուժեր ահաբեկչություն են նախապատրաստել Անկարայում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ:
Թուրքիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի հայտարարության մեջ ասվում է, որ լրացուցիչ անվտանգության միջոցառումներ են անցկացվում` հետախուզության տվյալները հաշվի առնելով:
Ազգ ունենք՝ աշխարհը չունի
Իսկապես՝ ազգ ունենք՝ աշխարհը չունի: Երկու կաթողիկոս ունենք, երկու պետություն ունենք՝ Հայաստան և Արցախ:
Այժմ էլ արդեն մեր փոքրիկ Հայաստանում մինչև ապրիլի 9–ը երկու ՀՀ նախագահ ունենք՝ երկուսն էլ Սարգսյան:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում