Մշտական ծաղրանքի պատճառով այս կինը նույնիսկ ինքնասպան էր ուզում լինել. միայն նայեք նրան այժմ
Ջեմե Սվիֆթը 6 տարեկան էր, երբ զարհուրելի ավտովթարի ենթարկվեց, ու այդ չարաբաստիկ օրվանից նրա կյանքն արմատապես փոխվեց։ Բախման ժամանակ աղջնակի ծնոտը սոսկալի ձևախեղվել էր, հատկապես՝ առջևի ատամները։ Դժբախտ պատահարից հետո շատ տարիներ են անցել։ Այդ ամբողջ ընթացքում Ջեմեն հարկադրված էր բազմաթիվ չար մեկնաբանություններ լսելու իր ատամնաշարի վարաբերյալ։
Նա նույնիսկ հեռուստատեսություն դիմեց՝ հրապարակավ հորդորելու համար, որ իրեն հանգիստ թողնեն։ Նրան ամենից շատ հալածում ու ծաղրում էր իր ընկերոջ նախկին ընկերուհին։
Սակայն եթեր հեռարձակված թոք-շոուից հետո հեռուստադիտողների մեծ մասը պաշտպանեց նախկին ընկերուհուն, իսկ հետո սոցցանցերում վիրավորական մեկնաբանությունների տարափ տեղաց Ջեմեի հասցեին։ Ի վերջո հեռուստատեսության աշխատակիցները որոշեցին 12 հազար դոլար հատկացնել՝ Ջեմեին օգնելու նպատակով։ Այդ գումարով նրան բարդ վիրահատության ենթարկեցին, և նա դարձյալ հայտնվեց հեռուստաէկրաններին՝ ի ցույց դնելու համար իր նոր ժպիտը։
Իհարկե, չափազանցություն կլինի ասել, որ պլաստիկ վիրաբույժները նրա տեսքն անբասիր են դարձրել, բայց միանշանակ այդ փոփոխությունն էական է, ու մանավանդ՝ դուր է գալիս Ջեմեին․ նա խոստովանում է, որ ինքը երջանիկ է։ Եվ կարևորը հենց դա է։