Գարի՞կն է սուտասան, թե՞ Արամ Mp3-ը. Ո՞վ է տարածում այս ապատեղեկատվությունը
Գարիկի առողջական վիճակի մասին անընդհատ տեղեկանում ենք նրա Ինստագրամյան էջից: Ըստ Գարիկի տեղադրած տեսանյութերի ու լուսանկարների նա նոր նոր է սկսում բժշկական մարզումները որպեսզի կարողանա նորմալ քայլել, դա նշանակում է, որ նա չի կարող ակտիվ գործողություններ կատարել և չի կարող մասնակցել հաղորդմանը, որն էլ հանգեցրել էր այն եզրակացությանը, որ Գարիկը «Լավ երեկո»-ի երկրորդ եթերաշրջանին չի մասնակցի:
Այսօր Life.panorama.am կայքի հետ զրույցում Գարիկ Պապոյանի առողջական վիճակի մասին խոսելիս, Արամը վստահեցրեց, որ Գարիկն իրեն արդեն լավ է զգում և մասնակցում է նկարահանումներին: Այնպես որ, կարծիքները, թե Գարիկը չի մասնակցի «Լավ երեկո»-ի երկրորդ եթերաշրջանին, անհիմն են:
Երբ նայում ես այս տեսանյութը, որտեղ Գարիկը մարզվում է, դժվար ես կարողանում հավատալ Արամի խոսքերին ու անհնար է համարում, որ Գարիկը կարող է մասնակցել հաղորդման նկարահանումներին:
Այստեղ հարց է առաջանում. Ո՞վ է ստում. Արդյո՞ք Գարիկը իր ինստագրամում հրապարակում է հին նկարահանած տեսանյութեր, թե Արամն ուղղակի ստում է «Լավ երեկո»-ի երկրորդ եթերաշրջանի հանդեպ հետաքրքրությունը չկորցնելու համար:
Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)