Ռուսաստանն Ադրբեջանում դեսպան չունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդեն բավականին ժամանակ է Ռուսաստանը Ադրբեջանում դեսպան չունի: Վերջին դեսպանին հետ կանչելուց հետո ՌԴ ԱԳՆ–ն նոր դեսպան չի նշանակել:
Ադրբեջանի իշխանությունները դրանից խիստ վիրավորված են: Համարում են, որ ռուսները դրանով արհամարհում են Ադրբեջանին: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը իր «արբանյակ» լրագրողի միջոցով հարց է ուղղել այդ մասին:
Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակվում է: Բաքվում աշխատում է ՌԴ դեսպանությունը: Դեսպանների ռոտացիան բնական գործընթաց է: Դեսպանի բացակայությունը չի խանգարում երկու երկրների շփումներին:
«Դեսպաններին նշանակում է ՌԴ նախագահը: Երբ կնշանակի, այդ մասին տեղեկություն կտպագրվի նախագահի ադմինիստրացիայի կայքում»,– ասել է Մ. Զախարովան:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում