Առաջին անգամ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է. hraparak.am
Hraparak.am-ը գրում է.
ԱԺ-ում այսօր վաղ առավոտից քննարկում են Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի թեկնածության հարցը։ Արմեն Սարգսյանի հասցեին գովեստի խոսքեր հնչեցին ՀՀԿ-ականների կողմից, նրա մասին անգամ քծնանքի հասնող դիֆերամբներ ձոնեցին ՀՀԿ-ական որոշ կանայք։ Ամենատպավորիչը, սակայն, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթն էր՝ սարկազմով և ակնհայտ հեգնանքով Արմեն Սարգսյանի ու Սերժ Սարգսյանի հասցեին։
Փաշինյանը նախ նկատեց, որ այն պահից, երբ հանրությունը իմացել է, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի թեկնածուն է, հարգալից վերաբերմունք է ցուցաբերել նրա նկատմամբ, բայց նա անհարգալից է վերաբերվում հասարակությանը: Այստեղ Փաշինյանը հիշեցրեց Արմեն Սարգսյանի՝ քաղաքացիության հետ կապված հարցը, որ քննարկվում է այս ընթացքում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում