Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
uncategorized

Զսպելո՞ւ, թե գումար աշխատելու միջոց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այլ երկրում գրանցված տրանսպորտային միջոցների սեփականատերերը մարտի մեկից Վրաստան մուտք գործելիս պարտավոր են ապահովագրել իրենց տրանսպորտային միջոցը:

Վրաստան մուտք գործած մարդատար ավտոմեքենաների համար պահանջվում է առնվազն 15 օր ժամկետով ապահովագրում կատարել, որի դեպքում պետք է վճարել 30 լարի: Ապահովագրում կարող է կատարվել նաև 30, 90 օրով ու մեկ տարով:

Մարդատար մեքենաների ու մոտոցիկլետների պարագայում առանց ապահովագրության տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսվում է մոտ 100 լարի տուգանք: Ավտոբուսների և բեռնատարների դեպքում նախատեսվում է 200 լարի տուգանք:

Մինչ Վրաստանում առկա փոփոխություններին անդրադառնալը, «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պեդանյանը Հայաստանի օրինակն է բերում:

«Ինչպես Վրաստանի, այնպես էլ ցանկացած այլ երկրի քաղաքացի Հայաստան մեքենայով մուտք գործելուց ապահովագրական վճար է տալիս: Այսինքն՝ այն, որ Վրաստանում հայերը պետք է ԱՊՊԱ–ի գումար վճարեն, հայերը վրացիների նկատմամբ դեռ վաղուց էին կիրառում: Ի դեպ՝ բավականին օբյեկտիվ որոշում է: Բացի դրանից, պետք է նկատել, որ հայկական ապահովագրական ընկերությունները հատուցումներն իրականացնում են միայն ՀՀ–ի ու Արցախի տարածքում տեղի ունեցած ՃՏՊ–ների համար: Այսինքն՝ եթե հայկական համարանիշներ ունեցող մեքենայով վթարի էին ենթարկվում Վրաստանում, հայկական ապահովագրականները հատուցում չէին տալիս, մարդիկ պետք է տեղում հարցը լուծեին: Չի բացառվում նաև, որ հայկական մեքենաները Վրաստանում նույնիսկ թեթև վթարի դեպքում փախուստի են դիմել: Իսկ մեքենան գտնելը լուրջ խնդիր է, եթե մանավանդ սահմանն անցավ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Դ. Պեդանյանը:

Նա օրինակ բերեց. «Երբ կայանատեղիում ինչ–որ մեքենայի են հարվածում, շատ մարդիկ հնարավոր է, որ փախուստի են դիմում: Մեքենայի սեփականատիրոջը չեն զանգահարում միայն նրա համար, որ Բոնուս–Մալուս համակարգի համաձայն իրենց ԱՊՊԱ–ն չթանկանա: Իսկ Վրաստանում ԱՊՊԱ–ն ընդհանրապես չէր հատուցում, և այդ մարդիկ պետք է իրենց գրպանից այդ հատուցումն անեին, ինչը նորմալ է, թեև հնարավոր է, որ շատերն այդ հարցում պարտաճանաչ չեն գտնվել»:

Դավիթ Պեդանյանը չբացառեց, որ փոփոխությունն, ամեն դեպքում, նաև զուտ գումար աշխատելու համար է արվել:

«Միգուցե գումար աշխատելու միջոց լինի, որովհետև մեզ մոտ էլ ապահովագրականը պարտադիր դարձրեցին հենց նման նպատակներով: Վրաստանն , ամեն դեպքում, գումար կորզելու հարցերում բավականին «հետամնաց» է: Վրաստանում տեխզննումը պարտադիր է դարձել միայն այս տարվա հունվարի 1–ից, մինչ այդ պարտադիր չի եղել: Փաստացի ստացվում է, որ իրենց մոտ մեր սցենարները մի քանի տարի հետո են հասնում: Վրաստանի ներքին քաղաքականությանը չեմ տիրապետում, բայց մտածում եմ՝ նաև գումարային շահերն են բախվել իրար, որ պարտադիր են դարձել: Մյուս կողմից էլ այն քաղաքակիրթ միջոց է՝ հետագայում վարորդների միջև ծագած խնդիրներից խուսափելու համար: Մեզ մոտ մինչև ԱՊՊԱ–ն պարտադիր դարձնելը, ծեծկռտուքներ, վենդետաներ էին լինում: Վրացիներն էլ մեզ նման տաքարյուն ազգ են: Չի բացառվում, որ ԱՊՊԱ–ն պարտադիր կիրառելն այդ իմաստով զսպելու միջոց է»,– նկատեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է սահմանված տուգանքներին, ՀԿ փոխնախագահը նշեց. «Մեր ԱՊՊԱ–ների 100 հազար դրամի համեմատ նշվածը շատ էժան տուգանք է: Եթե Վրաստանի քաղաքացուն մեզ մոտ առանց ԱՊՊԱ–ի բռնեն, տուգանելու են 100 հազար դրամով»:

Դավիթ Պեդանյանի խոսքով՝ հնարավոր է դեպի Վրաստան մեքենաների հոսքը նվազի, քանի որ Հայաստանից Վրաստան ուղևորափոխադրումներն այդքան էլ թանկ չեն:

«Համենայն դեպս, ստացվում է այն գինը, որը պետք էր մեքենայի ԱՊՊԱ–ի համար: Մեքենաների հոսքի նվազումը նույնիսկ լավ է, քանի որ ավելի ապահով է գնալ ուղևորափոխադրող մեքենայով: Համենայն դեպս, այդ մեքենաները երթևեկության մինիմալ կանոնները պահպանում են»,– եզրափակեց նա:

 

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում