Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
uncategorized

Փաստաթուղթ, որն այդպես էլ կյանքի չկոչվեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած տարի ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 72–րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, ցյուրիխյան սին արձանագրությունների»: Արդեն 2018 թ. Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած իր ելույթում նա ևս մեկ անգամ արձանագրեց հայկական կողմի որոշման մասին: Դեռ երեկ վերլուծական ու հասարակական շրջանակներում քննարկվում էր այն հարցը, որ գարունն, այնուամենայնիվ, դիմավորեցինք հայ–թուրքական արձանագրություններով: Հետաքրքրական էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնագահ Արմեն Աշոտյանի պատասխանն այդ ակնկալիքներին: Նա ընդգծել էր, որ առ ոչինչ ճանաչելու գործընթացը տեղի կունենա մինչև ապրիլի 9–ը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց. «Գարնան առաջին օրն է, սպասենք գոնե վերջանա և կհասկանանք՝ մենք հանդիպելո՞ւ ենք գարունն առանց արձանագրությունների, թե՝ ոչ: Բայց մեր արտաքին քաղաքականության ուղղվածությունը հետևյալն է. Թուրքիային մի քանի անգամ զգուշացվել է, որ այդպիսի փաստաթուղթը մենք օրակարգի մեջ չենք դիտարկում որպես ակտուալ ու արդիական: Սպասենք: Գարունը դեռ չի ավարտվել: Գարնանը տարբեր ծաղիկներ են բուսնում՝ մենք կտեսնենք, թե այս խնդրի շուրջ ինչպիսի զարգացումներ են լինելու »:

Նա ընդգծեց, որ փաստաթուղթն ընդամենը փաստաթուղթ է. «Այն կյանքի չի կոչվել և ընդամենը նախաստորագրված է: Առ ոչինչ ճանաչելու խնդիր չկա, որովհետև այն ընդամենը փաստաթուղթ է եղել: Փաստաթուղթ՝ որն այդպես էլ կյանքի չկոչվեց: Հայաստան–Սփյուռք–Արցախ եռամիասնության մեջ ընդհանուր քաղաքականություն կա նաև ՀՀ և Թուրքիայի փոխհարաբերությունների վերաբերյալ: Հասկանալի է, որ կա ընդհանուր ընկալում ու մոտեցում խնդրի շուրջ, որը որոշ դեպքերում Սփյուռքի լրացուցիչ բացատրական աշխատանքի կարիք է զգում: Բայց, ընդհանուր առմամբ, Թուրքիայի նկատմամբ քաղաքականություն վարելու մոտեցումն ընդհանրացված է: Հատկապես այն պարագայում, երբ Հայաստանը բացարձակապես չի ընդունում նախապայմանների մոտեցումը»:

Քաղաքագետը նկատում է՝ յուրաքանչյուր խնդիր լուծելու համար որոշակի հերթականություն կա. «Հիմա հերթը հասել է տվյալ հարցին: Առաջիկայում երևի մենք կունենանք Հայաստանի վերահաստատված արտաքին քաղաքական գերակայությունները»:

Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի հայտարարությունները, Ալեքսանդր Մարկարովը նկատեց, որ այնուամենայնիվ, տվյալ խնդրի շուրջ վերահաստատվեցին մեր մոտեցումները. «Թուրքական քաղաքականության մեջ ոչ մի բան էականորեն չի փոխվել»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ շեշտեց, որ Սերժ Սարգսյանը բարձր ամբիոնից հայտարարեց որոշման մասին. «Եթե այդպես է, պետք է վերանայվի: Եթե հայտարարվել է, պետք է չգցել երկրի հեղինակությունը և ճիշտ հայտարարված ժամանակին չեղյալ հայտարարել: Ես պետության բարոյական կերպարի կողմն եմ՝ իշխանության հայտարարությունը պետք է գին ունենա»:

Քաղաքագետը ընդգծեց, որ այդուհանդերձ, պետք չէ մեծ նշանակություն տալ արձանագրություններին ու քննարկման առարկա դարձնել. «Թուրքերն առանձնապես չեն էլ կարդում այդ ամենը: Սա այն հարցը չէ, որը պետք է տաքացնել ու քննել: Մանավանդ, երբ հայկական կողմը միշտ հայտարարել է, որ դրա հետ առանձնապես սպասելիքներ չկան»:


Հ.Գ. Նյութը պատրաստելուց րոպեներ հետո հայ–թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին:

Հայ–թուրքական արձանագրությունները նախաստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10–ին՝ Ցյուրիխում: Ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի՝ «ողջամիտ ժամկետներում»։

Թուրքիան, սակայն, պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում ու երկարաձգում էր վավերացման ժամկետները: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում արձանագրությունների վավերացումը պայմանավորվեց ԼՂ–ի հիմնահարցի կարգավորմամբ: Թուրքիան հրաժարվեց առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից:

2010թ. ապրիլի 22–ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16–ին ՀՀ նախագահի հրամանագրով հայ–թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային ժողովից:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում