Խաբարովսկում հայ գործարարի 25-ամյա որդու սպանության մեջ մեղադրյալներից մեկն ադրբեջանցի է. նոր մանրամասներ (տեսանյութ)
Նոր մանրամասներ են ի հայտ եկել Խաբարովսկում հայ գործարարի 25-ամյա որդու ՝ Անդրեյ Մուրադյանի սպանությունից: Նախնական տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկն ադրբեջանցի է: Անդրեյ Մուրադյանն ու հանցանք կատարած անձը համադասարանցիներ են եղել:
Հանցանքի պատճառ է դարձել բիզնեսը:
Հիշեցնենք, որ Խաբարովսկում առևանգել և սպանել են հայազգի գործարարի որդուն՝ 25-ամյա Անդրեյ Մուրադյանին, որն անհետացել էր հունվարի 10-ին։ Ավելի ուշ պարզվել է, որ նրան առևանգել են։ Հանցագործները երիտասարդին պահել են մի քանի օր և որպես փրկագին պահանջել են 20 մլն ռուբլի: