Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
uncategorized

Անիտա Հախվերդյան. «Ո՞վ է գալիս ինձ հետ սուրճ խմելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երգի պետական թատրոնում մարտի 16–ին և 17–ին համերգային ծրագիր կլինի, որի ընթացքում հնչելու են երգահան Անիտա Հախվերդյանի հեղինակած երգերը: Բոլորին արդեն հայտնի երգեր են հնչելու, սպասվում են նաև երգի պրեմիերաներ: Սպասվելիք համերգի մասին «Փաստ»–ը զրուցել է երգահանի հետ:

– Հետաքրքիր նախաբան կա՝ Անիտա Հախվերդյանի երգերը սուրճի պես տարբեր են: Կպատմե՞ք` ինչպես ստեղծվեց համերգ կազմակերպելու գաղափարը:

– «#ԿոֆեԿենտրոն #Երգ #Անիտա» հեշթեգը բերեց նրան, որ ամեն ինչ կապվեց սուրճի հետ: Մենք ունենք գործընկեր, ով համերգի ժամանակ սուրճ է հյուրասիրելու: Հետաքրքիրը գիտե՞ք որն է: Ես արդեն 20 տարի է աշխատում եմ Երգի թատրոնում, այն կարող եմ իմ տունը համարել: Ես բազմաթիվ մարդկանց կանչում եմ մեր տուն, որ լսեն իրենց ուզած երաժշտությունը: Ինձ թվում է՝ ուրախ կանցնի: Ո՞վ է գալիս ինձ հետ սուրճ խմելու: Դուք գալիս եք Երգի պետական թատրոն սուրճ խմելու, իսկ ձեզ հետ էլ մի բաժակ երգ եք տանում:

Համերգին տարբեր երգիչներ են մասնակցելու: Փորձել ենք ընտրել 300–ից ավելի երգերից ամենահիշվողներն ու սիրվածները:

Մինչ այս երկու ստեղծագործական երեկո է եղել, մեկը 5, մյուսը՝ 10 տարի առաջ: Գրաֆիկ չկա, այս տարի ուղղակի համընկավ: Նոր տարուն որոշեցի՝ այս տարի ուզում եմ շատ հոգնել, որովհետև նախորդ տարի շատ հանգիստ էի ապրում, ճանապարհորդում էի, ինչ ուզում՝ անում էի: Որոշեցի այս տարի շատ աշխատել: Համերգն, ամեն դեպքում, աշխատանք է: Ինձ ստիպեցին համերգ կազմակերպել՝ իմ կամքով չեմ գնացել այդ քայլին: Այսօրվա անհասկանալի երգերի ֆոնին 10, 20 տարի առաջ ստեղծված երգերի նկատմամբ ինչ–որ նոստալգիկ բան կա. «Բա մենք մեծացել ենք այդ երգերով, համերգ չլինի՞, ամոթ չի՞, ինչո՞ւ չես կազմակերպում»: Այսպես ծագեց համերգ կազմակերպելու միտքը: Համերգը ստանդարտ ձևաչափով չի լինելու՝ կլինի ավելի խաղարկային, ավելի մտերմիկ:

– Խոսեցիք նոստալգիկ հիշողությունների մասին: Այսօր երգարվեստում որակի պակաս տեսնո՞ւմ եք:

– Մի հետաքրքիր բան պատմեմ: 1999 թվականն էր: Եղավ «Լուսին» երգի պրեմիերան, որի երաժշտության հեղինակը Արամ Ավագյանն էր, խոսքերինը՝ ես: «Լուսին»–ը բեկում մտցրեց էստրադայի մեջ: Այն ինչ–որ մի նոր բան թելադրեց: Ավելի քաղաքային, ավելի պարզ ու մեղեդային ինչ–որ մի բան առաջարկեց: Շատ լավ հիշում եմ՝ լուսահոգի Տիգրան Նաղդալյանը զանգահարեց ու ասաց՝ ի՞նչ տեքստ ես գրել, այդ ի՞նչ պարզունակ տեքստ ես գրել: Ես, իհարկե, սկզբից նեղսրտեցի:

Շատ հնարավոր է, որ այն երգերի մասին, որոնք հիմա են գրվում և մեզ համար պարզունակ են կամ պրիմիտիվ, 20 տարի հետո ասեն, որ գոհարներ են: Ամեն դեպքում, երգի մեջ գոյություն ունի տրամաբանություն: Եթե շարադրման, թեկուզև մեղեդու մեջ տրամաբանություն չկա… Ամեն դեպքում, այն պետք է լինի տրամաբանական: Բառերի մեջ տեքստի, պատումի առանցքը պետք է լինի, որովհետև երգն, ամեն դեպքում, պատմություն է, պստիկ, երեք րոպեանոց պատմություն: Եթե այդ ամենն ունի երգը՝ ուրեմն արժեքավոր է:

– Կա՞ն ստեղծագործություններ, որոնք, ամեն դեպքում, առանձնացնում եք, և որոնք բեկում էին նաև ձեզ համար:

– Կան իհարկե: Ինչպե՞ս ես սովորաբար գրում երգը: Լսում ես: Չգիտեմ՝ քաղաքի աղմուկ ես լսում, պատմություն ես լսում, կյանքից վերցված բաներ, քո կամ ուրիշի կյանքից ինչ–որ իրավիճակներ ես մտցնում: Երկու հանգամանք կա, որի դեպքում երգն ինձ համար դառնում է սիրելի ու հոգեհարազատ: Առաջին՝ եթե երգի պատումն անմիջապես ինձ հետ է կապված, երկրորդ՝ որ տեխնիկապես բարդ է եղել, և ես այն կատարել եմ:

Գտնում եմ, որ հիմա վաստակել եմ իմ ուզած երաժշտության վրա երգ գրելու իրավունքը: Գրվում է երաժշտություն, հետո մեղեդու վրա գրում ես բառ: Դա է երգի ճիշտ տարբերակը: Իսկ եթե սկզբից կա տեքստ ու հետո են գրում երաժշտությունը, վերջինը սկսում է կաղալ: Եթե երաժշտությունն ինձ դուր չի գալիս, ես միանգամից չեմ գրում, որովհետև ես երգ գրելով չէ, որ գումար եմ վաստակում: Եթե մեղեդին լավն է ՝գրում եմ, եթե դուր չի գալիս, «քիմիա» է՝ այսօրվա հիմարություն, չեմ գրում:

– Ի՞սկ կոմերցիոն երգերը:

– Տեքստի իմաստով կարելի է գրել կոմերցիոն երգ, բայց այդ կոմերցիան այնքան չնչին պետք է լինի: Կոմերցիոնի դեպքում թեմատիկ մի բան պիտի գրես: Հենց սկսում ես այդպիսի բաների մասին մտածել և սկսում ես կոմպրոմիսի գնալ, ու կոմերցիան խեղդում է քեզ, երգդ տապալվում է: Առհասարակ, երբ արվեստում կոմպրոմիսի գնացիր, ամեն ինչ անհաջողության է մատնվում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում