Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
uncategorized

Հունական խնդրի լուծում սիրիական սցենարով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի սկզբին Հունաստանի պաշտպանության նախարարության կողմից արձանագրվել էր, որ թուրքական օդուժի մարտական ինքնաթիռները մեկ օրվա ընթացքում խախտել էին հունական օդային տարածքը 138 անգամ, իսկ տասն օր առաջ էլ թուրքական նավը խոցել էր հունականը Իմիայի կղզիներից մեկի ափամերձ հատվածում: Ի դեպ, այդ կղզին թուրքերն անվանում են Քարդակ՝ համարելով իրենցը, և դրա տարածքում հունական կողմի ցանկացած գործողություն զայրացնում է իրենց: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր վերջին ելույթներից մեկում նշել էր. «Թող հանկարծ չմտածեն, թե մենք հանել ենք մեր սրտերից այն հողերը, որոնք ստիպված ենք եղել լքել 100 տարի առաջ: Սիրիան, Իրաքն ու այլ տարածքները մեր հայրենիքի քարտեզի անբաժանելի մասն են»:

Թուրք–հունական լարված հարաբերությունների և տարածաշրջանի զարգացումների շուրջ «Փաստ»–ը զրուցել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ:

– Այս ամենն ինչի՞ կարող է հանգեցնել, և արդյոք հղի չէ՞ ավելի վտանգավոր իրադարձություններով թե՛ Թուրքիայի և թե՛ Հունաստանի համար:

– Ինչպես գիտենք, այս շրջանում բավական սրվել են ինչպես Թուրքիա–ԱՄՆ, այնպես էլ Թուրքիա–Եվրամիություն հարաբերությունները՝ կապված ոչ միայն իրենց միջև առկա ներքին խնդիրներով, այլև՝ ԱՖրինի դեպքերով: Թուրքիան և Արևմուտքը համաձայնություն չեն կարողանում ձեռք բերել: Դրա հետ զուգընթաց խիստ լարվել են թուրք–հունական հարաբերությունները:

Թուրք–հունական հարաբերությունները նախկինում էլ էին լարված, սակայն ներկայում Հունաստանը փորձում է Թուրքիային սահմանակից տարածքներում և կղզիներում նավթի հորատման աշխատանքներ իրականացնել, ինչն առաջացրել է թուրքական կողմի դժգոհությունը: Թուրքիան սպառնացել է «Աֆրինի օրը գցել» Հունաստանին և Կիպրոսին, եթե Հունաստանը փորձի, առանց Թուրքիայի հետ համաձայնեցնելու՝ ինչ–որ քայլեր ձեռնարկել:

Սա լիովին տեղավորվում է Արևմուտք–Թուրքիա հարաբերությունների վատացման տրամաբանության մեջ: Չմոռանանք նաև այն հանգամանքը, որ Հունաստանի վարչապետը բողոք էր ներկայացրել ՆԱՏՕ–ի գրասենյակ ընդդեմ Թուրքիայի:

Սա կարող ենք ներառել ինչպես Հունաստան–Թուրքիա հարաբերությունների վատացման, այնպես էլ՝ Հոլանդիա–Թուրքիա, Գերմանիա–Թուրքիա, Ֆրանսիա–Թուրքիա, Բուլղարիա–Թուրքիա և Հայաստան–Թուրքիա հարաբերությունների վատացման համատեքստում:

Էրդողանն իր քաղաքականության հետևանքով բոլոր հարևանների հետ անխտիր իր հարաբերություններն է փչացնում, բացառությամբ՝ Ադրբեջանի :

– Նման թվով թշնամիներ «ձեռք բերելու» արդյունքում Թուրքիան չի՞ վախենում, որ ճնշումներ կարող են դրսևորվել իր նկատմամբ: Եվ եթե սրանից 20 տարի առաջ ԱՄՆ–ն կանխել է թուրք–հունական լարվածությունը, ապա հիմա չի անի:

– Լարվածությունը միշտ առկա է, քանի դեռ կա Կիպրոսի հիմնախնդիր ու Հունաստան–Թուրքիա կղզիների վեճեր, թուրք–հունական հարաբերությունները չեն կարգավորվում:

Սակայն այստեղ հարկ է նշել, որ Հունաստանը միլիարդավոր դոլարների արտաքին պարտք ունի, և նա այս հարցում ակնկալում է Արևմուտքի աջակցությունը: Հենց այդ աջակցության դիմաց Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ գնալ հարաբերությունների ծայրահեղ վատացման: Քանի որ հունական ընկերությունների կախվածությունը Արևմուտքից արտաքին պարտքի կուտակման հետևանքով բավական ավելացել է, հետևաբար հիմա որքան փչանան Թուրքիա–Արևմուտք հարաբերությունները, այնքան կփչանան նաև թուրք–հունական հարաբերությունները:

– Սա Հունաստանի համար իր տնտեսական խնդիրները լուծելու ճանապա՞րհ է նաև:

– Նավթի հորատման աշխատանքները միտված են դրանք արդյունահանել և ուղղել արտաքին պարտքի մարմանը: Սակայն ակնհայտ է, որ այս հարցում բախվելու են թուրքական կողմի անհամաձայնությանը. Թուրքիան համարում է այդ տարածքներն իրենը և որ Հունաստանն իրավունք չունի այդտեղ նավթի արդյունահանման աշխատանքներ իրականացնել:

Չնայած դրան, Հունաստանի արտաքին պարտքի բեռն այնքան մեծ է, որ նա ստիպված է գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիովին վատացմանը, անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կունենա իր համար:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում