Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
uncategorized

Զառանցանքի չափաբաժինը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանական քարոզչամեքենան այս օրերին տեղեկատվական դաշտում ակտիվորեն գործի է անցել: Թե՛ «փորձագիտական» շրջանակներով և թե՛ Ալիևի մակարդակով Ադրբեջանը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի բնակիչների կորուստների մեջ:

Հերթական անգամ Ադրբեջանի կողմից նման խեղաթյուրումներ տարածելու հանգամանքը պատմաբան Գևորգ Յազըճյանը կապում է նաև առաջիկայում սպասվելիք իրադարձությունների հետ:

«Մոտենում է Ադրբեջան պետության հիմնադրման 100–ամյակը: Մայիսին իրենք էլ են նշելու հարյուրամյակը: Իհարկե, ի տարբերություն մեզ, իրենք առաջին անգամ աշխարհում հայտնվեցին հենց այդ թվականին (1918 թ.): Հետևաբար, հարյուրամյակն իրենք ավելի աշխույժ ու եռանդուն են նշում: Եվ այս ամենի համատեքստում է պատմության խեղաթյուրումը: Ադրբեջանական ակադեմիական «պատմագիտությունն» Ալիևից առաջադրանք ստացավ՝ նորովի գրել իրենց «պատմությունը»՝ ավելի ազգային և այլ շեշտադրումներով: Իրենք կատարում են Իլհամ Ալիևի առաջադրանքը: Վերադասի հրահանգն իրենք փորձում են ամեն գնով կատարել: Ադրբեջանի դեպքում պատմություն խեղաթյուրելը նորություն չէ: Հիմա ավելի աշխույժ ձևով են մոտենում այդ հարցին ու չգիտեն, թե ինչպես կատարեն ղեկավարի այդ հրահանգը»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց պատմաբանը՝ հավելելով, որ խեղաթյուրման չափաբաժիններն ավելացնում են ու արդյունքում հասնում ավելի մառազմատիկ իրավիճակի:

«Ինչ վերաբերում է Խոջալուին: Այս հանգամանքը ևս պետք է դիտարկենք այսօր կատարվող իրադարձությունների համատեքստում: Խոսքը մասնավորապես Մերձավոր Արևելքի մասին է, որտեղ հիմնական կոտորվողները իսլամներն են: Քաղաքացիական պատերազմներ, «Արաբական գարուն», թեկուզև՝ թուրքական միջամտություն Սիրիայում… Ադրբեջանն ուզում է խցկվել այստեղ: Այսինքն՝ ուզում է ցույց տալ, որ հայ–ադրբեջանական հակամարտությունը կրոնական հակամարտություն է, ինչը վտանգավոր է: Իսլամական–քրիստոնեական ընդհանուր պարունակի մեջ ուզում է հենց դա ցույց տալ, որ կարողանա իսլամ աշխարհի աջակցությունն ավելի շատ ստանալ: Ի դեպ՝ Ադրբեջանն այս առումով կարողացել է մեծ հաջողության հասնել: Ադրբեջանական քարոզչության վերջին շրջանի այս ակտիվացումը ես այս դերի մեջ եմ դիտարկում: Այդ դերի ու տրամաբանության մեջ են տեղավորվում թե՛ Խոջալուի հետ կապված հայտարարությունները, թե՛ Ալիևի այն հայտարարությունները, որ Երևանն իբրև եղել է ադրբեջանական քաղաք: Մեծ հաշվով՝ Ադրբեջանի առաջին դեմքի մակարդակով զառանցանքներ են հնչում»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Հայկական կողմի արձագանքը, սակայն, պատմաբանին չի բավարարում:

«Հայկական կողմն ասում է, որ ամեն մի շուն ու գելի հաչոցին չենք պատասխանելու, աշխարհը գիտի պատմությունը, աշխարհը գիտի՝ ով ով է: Բայց այդպես չէ: Դժբախտաբար, երբ սուտը շատ է կրկնվում, սկսում է որպես ճշմարտություն ընկալվել: Իսկ հայկական կողմից հակազդեցությունը կամ շատ թույլ է, կամ գոյություն չունի: Իլհամ Ալիևի բերանից հնչում է խոսք, թե Երևանը և, առհասարակ, Հայաստանի Հանրապետությունն ադրբեջանական հայրենիքի մաս են կազմում: Ադրբեջանցի ժողովրդին ու մասնավորապես բանակին ուղղակի հրահանգ է տրվում՝ ազատագրել այդ տարածքներն ու վերադարձնել Ադրբեջանի տարածք»,– նշեց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի առաջին դեմքի կողմից Հայաստանի վերացման մասին կոչ է հնչում, բայց դրան զուգահեռ մեզ մոտ ՀՀ նախագահի կողմից թույլ արձագանք է լինում:

«Մենք արտասահմանում ունենք մեծ ճակատ՝ հասարակական մտքի ուղղությամբ աշխատելու անհրաժեշտություն կա, որը չի կատարվում: Թե՛ տեղեկատվական, թե՛ հոգեբանական դաշտում աշխատանք է պետք, որովհետև սա նաև հոգեբանական պատերազմ է: Ես չգիտեմ՝ ԱԱԾ–ն ունի՞ արդյոք ծրագիր, որն ուղղված կլինի հակառակորդի հոգեբանական մաշեցմանը: Թե՛ հայկական, թե՛ Սփյուռքի հակազդեցությունը կամ շատ թույլ է, կամ ոչ համարժեք: Մենք տանուլ ենք տալիս այդ պատերազմում»,– նկատեց Գ. Յազըճյանը:

Քաղաքագետ Հրանտ–Մելիք Շահնազարյանի դիտարկմամբ էլ՝ Ադրբեջանի քարոզչամեքենան այս տարի շատ ավելի լուռ է, քան այլ տարիներին. «Ոչ մի տեղ ոչինչ չեն անում: Մի երկու փոքրիկ ակցիա են կազմակերպել Ուկրաինայում, պաստառ են վերցրել և վերջ: Եթե կոնկրետ Խոջալուի բնակիչների զոհվելու մասին են խոսում, պատճառներն իրենց ներսում պետք է փնտրեն՝ դա իրենց ներքին խնդիրն է: Մենք դրա մասին շատ–շատ ենք խոսել: Փաստերն անընդհատ հրապարակվել են, վերահրապարակելու իմաստ չկա»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում