Քառօրյա պատերազմում ոտքերը կորցրած Դավիթը նշանվել է. նա այժմ իրավագիտություն է սովորում. Մանրամասներ
Armtimes.com-ը գրում է.
Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթ Գրիգորյանը փետրվարի 24-ին նշանադրվել է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթն ասաց, որ մինչեւ բանակ գնալն է աղջկան ճանաչել եւ շփվել, ապրիլյան դեպքերից հետո էլ աղջիկն իր կողքին է եղել մինչ օրս եւ որոշել են նշանվել:
Դավիթի նշանածը՝ Սոնան, իր համագյուղացին է: Երկուսն էլ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղից են: Սոնան «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ նախքան Դավիթի բանակ գնալը ընկերություն են արել, այդ ժամանակ ինքը 14 տարեկան է եղել: Ծառայության ընթացքում էլ միշտ կապ են ունեցել, իսկ քառօրյային Դավիթի հետ պատահած դեպքի մասին դպրոցում է պատահական իմացել: «Շատ ծանր տարա, եկա տուն, ինձ ոչ ոք ոչինչ չէր ասում, չգիտեին, որ արդեն գիտեմ, չգիտեի՝ ինչ անել»,- պատմում է Սոնան եւ ասում, որ Դավիթի վիրավորվելուց հետո ծնողներն իրեն ավելի շատ են ասել, որ գնա ու տղայի կողքին լինի, աջակցի Դավիթին:
«Բայց երբ ինքը հոսպիտալից եկավ, իրար հետ կապ չունեինք: Այդ ժամանակ Դավիթը չուզեց, որ շփվենք՝ պատճառաբանելով, որ այդ վիճակով չի ուզում իր կողքին լինեմ, բայց ես բոլորին դեմ եմ գնացել, անգամ իրեն: Քանի անգամ բաժանվեցինք, նորից հաշտվեցինք, շատերը կային, ասում էին, որ մի անգամ բաժանվել եք, հազիվ առիթ է, էլ մի՛ հաշտվի»,- պատմում է աղջիկը եւ ասում, որ ոչ ոքի չի լսել եւ որոշել է, որ պետք է նշանվի Դավիթի հետ:
Սոնան ասում է, որ 18-ը նոր է լրացել եւ ինչքան էլ ուրախ է, միեւնուն է՝ անհանգստություն կա եւ տարիքն էլ դեռ թույլ չի տալիս իրեն մտածել, որ միանգամից արդեն մեծացել է ու նման պատասխանատվության տակ մտել: Գիտակցում է, թե ինչ դժվարություններ կարող են իրեն սպասվել, բայց պատրաստ է հաղթահարել ամեն ինչ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում