27 տարի առաջ կինը որդեգրեց այս երեխային․ Ահա, թե ինչպես վարձահատույց եղավ տղան տարիներ անց․ Հուզիչ ՖՈՏՈՇԱՐՔ
Շատ տարիներ առաջ ամերիկուհի Ինգեբորգ Մակինտոշը շատ ջանքեր գործադրեց, որպեսզի որդեգրի այս տղային:
Ջորդան անունով տղան մանկատանը հայտնվել էր դեռևս փոքր տարիքում:
Գրեթե չորս տարի կինն ամեն ինչ արեց, որպեսզի նրան թույլատրեն որդեգրել տղային:
Խնդիրն այն էր, որ նրա հարազատ մայրը ցանկանում էր, որպեսզի իր տղային որդեգրի աֆրոամերիկյան կամ խառնածին ընտանիք:
Միայն այն բանից հետո, երբ այդպիսի ընտանիք չգտնվեց, Ջորդանին վերջապես տվեցին Ինգեբորգին:
20 տարի անց կնոջ մոտ հայտնաբերվեց երիկամների պոլիկիստիկական հիվանդություն, որը բուժել հնարավոր է միայն երիկամի փոխպատվաստմամբ:
Տղան մորից գաղտնի որոշում է նրա համար դոնոր դառնալ: Այդ նպատակով նա համապատասխան անալիզներ է հանձնում ու պարզում, որ կարող է դոնոր դառնալ մոր համար:
Ջորդանն առանց մեկ վայրկյան մտածելու համաձայնում է հանձնել իր երիկամը և այդպիսով իր շնորհակալությունը հայտնել մորը:
Նա քաջ գիտակցում էր, որ ոչ հարազատ մայրն իր համար արել էր ամեն ինչ, որպեզի ինքը մեծանար առողջ ու երջանիկ:
Երբ Ինգեբորգն իմանում է որդու որոշման մասին, նրան վիրահատությունից հետո ասում է. «Տղաս, լավ մտածիր, դու դեռ կարող ես հրաժարվել»:
Ի պատախան` Ջորդանն ասում է. «Ոչ մայրիկ, ես ուզում եմ դա անել քեզ համար»:
Հաջողությամբ անցկացված վիրահատությունից հետո Ինգեբորգն ասում է, որ ինքը երբևէ չէր էլ կարող երազել ավելի լավ որդու մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց` Rednews.info-ն