Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Սևակ Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Պողոսյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու հողամաս, բազմամյա տնկի ու բնակարան: Նրան է պատկանում նաև «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենան: Ի դեպ, ըստ հայտարարագրի՝ նա ունի 8 միլիոն դրամը գերազանցող արժեքի բնակարան և ավտոմեքենա: Այստեղ խոսքը հավանաբար նրա «LEXUS GX 470»–ի մասին է:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 35 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 241 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում