Սոֆիա Ռոտարուն կրկին ամուսնացե՞լ է
Օրերս հայտնի ոճաբան Սերգեյ Զվերևը երկրպագուների հետ զրուցելիս պատահաբար հայտնել էր, որ 70-ամյա երգչուհի Սոֆիա Ռոտարուն գաղտնի ամուսնացել է։ Երգչուհին առայժմ որևէ մեկնաբանություն չի արել։
Հավելենք, որ Սոֆիան 40 տարի ամուսնացած է եղել Անատոլի Եվդոկիմենկոյի հետ, իսկ 2002-ին՝ վերջինիս մահից հետո, հայտարարել էր, որ այլևս երբեք չի կարող սիրել։
Սակայն Զվերևը բոլորովին այլ կարծիք ունի։ Ոճաբանի հետ զրուցելիս երկրպագուները նրան հարցրել էին, թե ինչպիսի կանանց է նա նախընտրում։ Ի թիվս այլոց՝ Զվերևը նշել էր նաև Սոֆիա Ռոտարուի անունը։
Սակայն երգչուհու մասին խոսելիս՝ ոճաբանը ցավով նշել էր, որ Ռոտարուի սիրտը վաղուց ազատ չէ և նա գաղտնի ամուսնացել է, իսկ հետո կտրուկ լռել էր՝ գիտակցելով, թե ինչպիսի վրիպում է թույլ տվել։