Արա ու հիմնավորիր, թե չէ արածդ շան տղություն է․ Շուշան Պետրոսյան
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սահմանում խրամատների պատերը ամրացնելու համար, որպես անհապաղ լուծում կարելի է կիրառել տուֆից կառուցվող պատերը։ Նա նշել է, որ տեխնիկական նրբությունները քննարկել է հրամկազմի հետ եւ համատեղ եզրակացրել են, որ 20 հազար տուֆի աղյուսներ ապահովելով՝ հնարավոր կլինի միջանկյալ լուծում տալ խնդրին, եւ տրանսպորտը եւ այլ վերադիր ծախսերը ներառյալ մեկ աղյուսի արժեքը կկազմի 200 դրամ, այսինքն՝ անհրաժեշտ է 4 միլիոն։
Նա նաեւ նշել է, որ այնքան հեշտ է հարմարավետ բազկաթոռին թիկնած, մատը մատին չտալով՝ ջուր ծեծել, քննադատել (ավաղ, տղամարդուն ո'չ վայել բամբասանքով, ծաղրով, փնովելով), գրել ամեն ինչի մասին, սեփական հավակնություններից ու գրպանից այն կողմ չտեսնելով, դատարկաբանել, բնավ չկանխատեսելով հետեւանքները։
«Եղբայր, դուրդ չի գալի՞ս իմ իրականացվող ծրագիրը, կամ ինչ-որ ծրագիր իրականացնելու կոչը, քոնն արա։ Արա ու հիմնավորիր (հիշեցում, կանխավ համաձայնեցնելով ոլորտի մասնագետների, գիտակների, վաստակ ունեցողների հետ), թե չէ արածդ շան տղություն է։ Դու բամբասելուց բացի ոչինչ չես անում ու չես էլ թողնում, որ մարդիկ համախմբվեն ու ծառայեն հենց հիմա սահմանը պահող զինվորներին։ Իսկ զինավանը միայն Մարտակերտը չի, ամբողջ Հայաստանն է զինավան, ուրեմն սթափվիր, էն 30 արծաթից թանկ է երկիրը»։