Ապրիլյան պատերազմի օրերին ականապայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթ Գրիգորյանը նշանադրվել է (լուսանկարներ)
Ապրիլյան պատերազմի օրերին ականապայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթ Գրիգորյանը, ով նույնիսկ երկու ոտքը կորցնելուց հետո այսպես ժպտում էր, երեկ նշանադրվել է։
Boomnews.am-ը կապ հաստատեց հերոսի հետ նշանադրության մանրամասները ճշտելու համար։
Մեզ հետ զրույցում Դավիթը պատմեց, որ իր ընտրային՝ Սոնային ճանաչել է մինչ բանակ զորակոչվելը։

Սոնան Դավիթի համագյուղացին է, 18 տարեկան։
Նշանադրությունը տեղի է ունեցել նեղ բարեկամական շրջանակում՝ Սոնայեց տանը։

Զույգը հարսանիքի օրը դեռ չի որոշել։