Այս աղջիկը պարբերաբար աղ է շաղ տալիս բնակարանում. պատճառն իմանալով՝ այսուհետ դու նույնպես այսպես կանես
Աղը մեր օրերում էժան միջոց է, որը կարելի է նաև որպես մաքրող միջոց օգտագործել, առավելևս, որ կոմերցիոն մաքրող միջոցները հագեցած են վնասակար քիմիական նյութերով:
Պարզապես աղ լցրեք պատուհաններին և այն մասերում, որոնք մրջյուններն օգտագործում են տուն մտնելու համար: Աղը նաև նվազեցնում է խոնավությունը տանը:
Աղը՝ որպես պղնձե, արծաթյա և արույրե բնական ողորկիչ
Պղնձե, արծաթյա և արույրե իրերը չմաքրելու դեպքում գունաթափվում են: Դրանից խուսափելու համար կարող եք աղ օգտագործել: Աղով և խնձորի քացախով խառնուրդ պատրաստեք և սրբեք մակերևույթները մինչև դրանք փայլեն: Այս բնական միջոցով կմաքրեք կեղտը և բծերը:
Աղը՝ տան և ավտոմեքենայի պատուհանները մաքրելու բնական միջոց
Մի քանի ճ. գ. աղ և 1 գալոն տաք ջուր խառնեք: Այս խառնուրդը կարող եք օգտագործել պատուհանները մաքրելու և բծերը վերացնելու համար: Արդյունքը երկար կմնա: Լվացարանակոնքը նորից փայլեցրեք Ոչ մեծ քանակությամբ աղով և տաք ջրով խառնուրդ պատրաստեք, այն օգտագործեք լվացարանակոնքի համար:
Մաշկը երիտասարդացրեք
Աղի, լավանդայի եթերայուղի և ձիթապտղի յուղի խառնուրդն օգտագործեք ձեր մարմնի համար, մի քանի րոպե սպասեք և տաք ջրով լոգանք ընդունեք: Մաշկը կերիտասարդանա, արագ և արդյունավետ պիլինգ կստացվի:
Վարագույրների և գորգերի գույնի վերադարձում
Արդյունքի համար մեկ լվացք պետք կլինի: Գործվածքը դրեք աղաջրի մեջ (խտացած): Լուծույթի մեջ թրջված կտորով սրբեք գորգերը, շերտավարագույրները:
Ատամների բուժում
Եթե ատամի ցավ կամ բերանի խոց ունեք, մի քիչ աղ լցրեք տաք ջրի մեջ, մեկ րոպե սպասեք մինչև աղը լուծվի, լուծույթով ողողեք բերանը: Դա բերանը ողողելու բնական հեղուկ է, որը հրաշալի արդյունք է ապահովում:
Ատամների սպիտակեցում և բերանի խոռոչի հիգիենա
Հավասար քանակի կերակրի սոդա և աղ վերցրեք ատամների սպիտակեցնող միջոց ստանալու համար: Խառնուրդն օրվա ցանկացած ժամի օգտագործեք:
Լավացրեք հագուստի լվացքի արդյունքը
Մի քիչ աղ լցրեք վերջին լվացքի մեջ հագուստը կծկվելուց պաշտպանելու համար: Դա առանձնակի օգտակար է, եթե հագուստը չորացնում եք արևոտ օրը: Հագուստը իդեալականորեն մաքուր և փափուկ կլինի: