Զույգը հեռվում մի մեծ հսկա արջ նկատեց, որն իրեն շատ անհանգիստ էր պահում․ Երբ նրանք մոտեցան ու տեսան, թե ինչ է տեղի ունեցել՝ անմիջապես գործի անցան կենդանուն փրկելու համար․․․
Արջերը վտանգավոր կենդանիներ են, և հարկավոր է նրանցից հեռու մնալ: Սակայն չնայած ամեն ինչին՝ արջերը ևս կենդանի էակներ են և արժանի են հարգանքի:
Ուստի եթե այդ կենդանիներից ինչ-որ մեկը փորձանքի մեջ է հայտնվել, մենք պարտավոր ենք միջամտել և օգնել:
Եվ այսպես՝ մի անգամ գորշ արջը բավականին մոտ հեռավորությամբ մոտեցավ մի զույգի: Այդ ժամանակ վերջիններս թաքնվեցին իրենց մեքենայի մեջ, սակայն երբ նրանք նայեցին արջաին, ապա անմիջապես լքեցին իրենց ապահով վայրը և վազեցին ուղիղ կենդանու մոտ:
Դինը և Սամանտան շատ լավ գիտեին, որ արջերին չպետք է շատ մոտիկ գնալ, սակայն երբ տեսան կենդանուն ինչ-որ տարօրինակ բան նկատեցին:
Պարզվեց, որ արջը շատ տարօրինակ կերպով էր շարժվում՝ մի կողմից մյուսն օրորվելով:
Երբ արջը մոտ եկավ, նրանք կարողացան տեսնել, թե ինչ է տեղի ունեցել:
Արջի գլխին հին դույլ էր իջեցված, ուստի խեղճ կենդանին մեծ ջանքեր գործադրելով՝ փորձում էր ազատվել դույլից, բայց ապարդյուն:
Այդ ժամանակ ամուսինները որոշեցին օգնել հուսահատ արջին, սակայն երբ փորձ էին անում մոտենալ նրան, կենդանին վախեցած հեռու էր փախչում:
Բարեբախտաբար, դա երիտասարդ, ոչ շատ խոշոր արջ էր, ուստի Դենին և Սամանտային հաջողվեց բռնել նրան և գլխի վրայից հանել դույլը:
Վերջապես ազատված կենդանին միանգամից վազեց անտառ, իսկ Դենը և Սամանտան ուրախ ու հպարտ հայացքով ուղեկցեցին նրան:
Նյութը հրապարակման պատրաստեց` Rednews.info-ն