Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак Карапетян
uncategorized

Վերջին խոսքը Սերժ Սարգսյանինն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան քաղաքական դաշտում ապրիլին սպասվելիք վերադասավորումներին ընդառաջ հատկապես ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերը, ակտիվ քաղաքացիական կեցվածք ունեցող խմբերը սպասում են, թե երբ կհայտարարվի վարչապետի պաշտոնի հետ կապված որոշման մասին: Շատերը նաև կարծում են, որ արդեն իսկ հայտարարված որոշմամբ այս կամ այն գործողություն կսկսեն, ինչ–որ կերպ կփորձեն դիրքավորվել այդ նոր իրավիճակին համապատասխան: Ներքաղաքական դաշտում ներկա իրավիճակը վերլուծելով՝ «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական դաշտում սպասողական իրավիճակ է:

«Բայց իշխանական դաշտում, կարծես թե, վաղուց որոշում է կայացվել: Այդ որոշումը կայացվել է առնվազն այն բանից առաջ, երբ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնի համար առաջարկեց Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Ասելով առնվազն մինչ այդ, նկատի ունեմ այն, որ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի հայտնվելը պետք է քննարկվեր միայն վարչապետի պաշտոնում հստակություն մտցնելուց հետո: Ակնհայտ է, որ առանց հստակության և առանց վստահ լինելու, թե ով է լինելու վարչապետը, Արմեն Սարգսյանը դժվար թե համաձայներ այդ պաշտոնը զբաղեցնել ու ընդհանրապես մտնել այդ խոսակցության մեջ: Կարծում եմ, որ վաղուց որոշումը կա: Չեմ կարծում, որ այս առումով լուրջ հակասություններ կան իշխող քաղաքական վերնախավի ներսում: Եթե ինչ–որ լարումներ եղել են, դրանք արդեն անցյալում են»,– ասաց քաղաքագետը՝ նշելով, որ Հայաստանում իշխանության ներսում առկա պայքարը միայն ստվերային կարող է լինել:

«Սա նշանակում է, որ երբ արդեն որոշումների հրապարակայնացման, իրագործման փուլ ենք մտնում, ուրեմն՝ այդ փուլի ժամանակ ամեն ինչ պետք է հարթված լինի: Մենք վաղուց այդ փուլում ենք: Ներկայացվել է նախագահի թեկնածուն, մոտենում է վարչապետի առաջադրման պահը: Սա նշանակում է, որ անկախ նրանից, իշխանության ներսում եղել են տարաձայնություններ, թե ոչ, դրանք վաղուց արդեն հարթվել են: Ամեն դեպքում՝ վերջին խոսքը Սերժ Սարգսյանինն է: Նրա դիրքորոշումից է կախված, թե ով է լինելու վարչապետ: Եթե նա որոշել է, որ պետք է ինքը լինի վարչապետ, ուրեմն՝ ինքն էլ լինելու է: Այլ բան է, որ նա կտրականապես չցանկանար վարչապետ լինել: Այստեղ արդեն այլ իրավիճակ կարող էր լինել: Եվ եթե հանկարծ ինչ–որ հրաշքով պարզվի, որ Սերժ Սարգսյանը չի առաջադրվում վարչապետի պաշտոնում, կնշանակի, որ հենց նա չի ցանկացել այդ պաշտոնը: Այնուամենայնիվ, կարծես ամեն ինչ խոսում է այն մասին, որ որոշումն ի օգուտ Սերժ Սարգսյանի է»,– ընդգծեց Է. Վարդանյանը՝ հավելելով, որ վարչապետի հավանական թեկնածուն հենց Սերժ Սարգսյանն է:

Տեղեկատվական դաշտում շրջանառվեց այն տեսակետը, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը Կարեն Կարապետյանի համար է ստեղծվել: Զուգահեռ՝ այնուամենայնիվ, կառավարության կազմում որոշակի գործընթաց է տեղի ունենում: Դեռ նախորդ տարի Կ. Կարապետյանի օգնական Նարեկ Ադոնցն իր դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից: Նա ոչ միայն վարչապետի թիմի անդամ էր, այլև՝ սանիկը: Ավելի վաղ պաշտոնից ազատվել էր նաև վարչապետի թիմի մեկ այլ անդամ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը: Իսկ փետրվարի 20–ին Կ. Կարապետյանի հրամանով աշխատանքից ազատվեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը, որը ևս վարչապետի կադրն էր:

Անդրադառնալով դիտարկմանն ու հարցին, թե ի՞նչ է ենթադրում այդ գործընթացը, քաղաքագետը պատասխանեց. «Կարծում եմ՝ սա նախընտրական գործընթացի տրամաբանության շրջանակներում է: Փաստացի ցույց է տրվում, թե ինչպիսին պետք է լինի ապագա թիմը: Քանի որ արդեն իսկ որոշված է, թե ով ինչ դիրքում պետք է լինի, ով ինչ ոլորտի համար է պատասխանատու լինելու, ըստ այդմ էլ՝ այդ վերադասավորումները հնարավոր են: Այսինքն՝ որպեսզի վերջում անակնկալներ չլինեն, թիմը հիմա, կարծես թե, ավելի է բյուրեղացվում: Ամենայն հավանականությամբ, ակնհայտ է, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը ստեղծվել է Կ. Կարապետյանի համար: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ նա մնալու է գործադիր մարմնում, իսկ այդ դեպքում պետք է որոշակի արտոնյալ պայմաններ ունենա: Եթե վարչապետը Սերժ Սարգսյանն է, նախագահը Արմեն Սարգսյանը, ի՞նչ պաշտոնում պետք է լինի Կ. Կարապետյանը: Ակնհայտ է, որ նա պետք է լինի առաջին փոխվարչապետի պաշտոնում և ունենա որոշակի արտոնյալ կարգավիճակ»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում