Մեծ վտարում. Ռուսաստանը սկսել է իր տարածքից արտաքսել «օրենքով գողերին»
Armtimes.com-ը գրում է.
Ռուսաստանի ՆԳՆ-ն սկսելու է իր տարածքում գտնվող «օրենքով գողերի» արտաքսման գործընթաց, որն իրականացվելու է ՌԴ քրեական օրենսգրքի հիման վրա: Այս մասին ավելի վաղ տեղեկացրել է «Հայկական ժամանակը»:
Ինչպես հայտնում է кп.ru-ն, մեխանիզմը հետեւյալն է: Նշվում է, որ «oրենքով գողերին» հիմնականում ձերբակալում են խարդախության, թմրանյութերի պահման ու վաճառքի մեղադրանքներով: «Նրանք դատապարտվում են, իսկ բանտից դուրս գալուց հետո արտաքսվում Ռուսաստանից»,- գրում է կայքը:
Ըստ կայքի ունեցած տեղեկությունների, այժմ Ռուսաստանի իշխանությունները Վրաստան է արտաքսել 51-ամյա Ասլան Կոբուլաձեին, Սուլիկո Շարիկաձեին, Ղրղզստան՝ 43-ամյա Կամչիբեկ Կոլբաեւին: Հիշեցվում է նաեւ, որ մինչ այդ Ռուսաստանից Վրաստան էր արտաքսվել Բաչուկա Պաչուլիան, Ադրբեջան՝ Դադաշ Բակինսկին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում