«Ասեցի կարող ա ձեզ էլ խփեն, ավելի լավ ա ես մենակ իջնեմ». ինչ է պատմում ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողը (ֆոտո)
Armlur.am-ը գրում է.
2016թ. ապրիլի 4-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Էդիկ Մարտիրոսյանը ստացել է մարմնի տարբեր հատվածներում ծանր վնասվածքներ: Նշենք, որ հաշմանդամության կարգ չունի, քանի որ վերջինիս զինվորական գրքույկում ծառայության համար պիտանի են ճանաչել: Էդիկ Մարտիրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ այս պահին նրանք գտնվում են սոցիալապես ծանր վիճակում. «Ծառայել եմ Մատաղիսիում, վիրավորվել ականանետից՝ Թալիշում, ապրիլի 4-ին ժամը՝ 16:30-ին: Վնասվել են ոտքերս, թևերս, դեմքիս մասում 4-5 բեկորային վնասվածքներ եմ ստացել: Վիրավորվելուց հետո մենակ հազիվ հասա բուժկետ: Տղերքն ասեցին քեզ կիջացնենք, չթողեցի, ասեցի, կարող ա ձեզ էլ խփեն, ավելի լավա ես մենակ իջնեմ, եթե խփեն էլ մենակ կլնեմ»: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մեկ շաբաթվա ընթացքում Էդիկը ենթարկվել է երեք վիրահատության, ապա մեկ ամիս գամված է եղել անվասայլակին:

«Հետո սկսեցի ուժ գտնել իմ մեջ, կամաց-կամաց քայլեցի, բայց ոտքս մինչև վերջ չի բացվում: Ֆիզիոթերապիայի կուրսեր անցա ու բժիշկների օգնությամբ ոտքի կանգնեցի»,- ասաց նա: Նրան անհրաժեշտ է ևս մեկ վիրահատություն, սակայն նա դրա մասին չի էլ մածում, ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով. «Մարմնիս տարբեր մասերում դեռ ասկոլկեք կան, ծնկիս միջինը շատ ա նեղություն տալիս:

Մանրամասները՝ այստեղ