Այս փոքրիկ երեխան 8 ժամանոց թռիչքի ժամանակ անընդհատ բղավում էր՝ ինքնաթիռում ինտերնետ չլինելու պատճառով (տեսանյութ)
Սա աշխարհի վերջն է։ Այս փոքրիկ երեխան 8 ժամանոց թռիչքի ժամանակ անընդհատ բղավում էր՝ ինքնաթիռում ինտերնետ չլինելու պատճառով։
Վերջերս համացանցի օգտատերերից մեկը կիսվել է մի տեսանյութով, որում նա նկարել է Գերմանիայից ԱՄՆ չվերթի ժամանակ։
Թռիչքը տևելու էր 8 ժամ և այդ ամբողջ 8 ժամերի ընթացքում մի 3 տարեկան տղա ոչ մի րոպե չնստելով խոսում էր և բղավում ինքնաթիռում։
Նա կանգնում էր իր նստատեղին և բարձր բղավում և այդ ամենի հետ մեկտեղ նրա մայրը ընդհանրապես չէր արձագանքում որդու արածներին մինչև այն պահը, երբ տղան սկսեց արդեն հարվածել ինքնաթիռի վերևի հատվածին։ Բորտուղեկցորդուհին փորձեց խառնվել այդ ամենին, ինչին երեխայի ծնողը պատասխանեց, որ երեխան ընդամենը ինտերնետ է ուզում։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը