Թռչող Boeing-ից առաջացած օդի ուժգին հոսանքը մարդկանց օվկիանոսն է լցրել (տեսանյութ)
Սեն-Մարտեն կղզու (Ֆրանսիայի անդրծովյա համայնք) հարավարևմտյան մասում գտնվող Մախո լողափը համարվում է աշխարհում ամենաէքստրեմալներից մեկը։ Բանն այն է, որ այն հարում է տեղի օդանավակայանի թռիչքավայրէջքային ուղուն։
Այս անգամ հանգստացողները չէին հաշվարկել թռչող ինքնաթիռի հզորությունը։ KLM ընկերության վիթխարի Boeing 747-ը որոշ ժամանակ պատրաստվել է թռիչքի՝ տաքացնելով շարժիչները։
Վիթխարի տուրբինների աղմուկը գնալով սաստկացել է, սակայն ոչ ոք չի հեռացել տարածքից՝ փորձելով տեսանկարահանել հիասքանչ տեսարանը։ Ինքնաթիռն արագություն է հավաքել՝ ստեղծելով օդի անհավանական ուժեղ հոսանք, որն ափին գտնվողներից շատերին օվկիանոսն է լցրել։