Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
uncategorized

Աղվան Վարդանյանը ՀՅԴ–ի կոալիցիա կազմելու և Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն մուտք գործելու մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՅԴ ԳՄ անդամ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը թեև չգիտի ինչու է մամուլում ժամանակ–առ ժամանակ տեղեկություններ շրջանառվում, թե առաջիկա ընտրություններին ՀՅԴ կուսակցությունը կոալիցիա կկազմի ՀՀԿ–ի հետ, բայց «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն իսկ ձևավորել են նախընտրական կենտրոնական և 13 ընտրատարածքային շտաբներ, որտեղ արդեն սկսվել են նախընտրական գործընթացները:
«Ընտրատարածքներն աշխատում են և մենք ինչպես բազմիցս հայտարարել ենք՝ 99 տոկոսով ՀՅԴ կուսակցությունը ընտրություններին կմասնակցի առանձին: Մենք այլ ուժերի նման փնտրտուքների մեջ չենք և մեր հույսը դրել ենք մեր ու մեր աշխատանքի վրա, որպեսզի կարողանանք իրականացնել մեր կուսակցության ծրագրերը»,– ասում է Ա. Վարդանյանը:
Ինչ վերաբերում է պահուստային 1%–ին, ապա այն ըստ քաղաքական գործչի, ֆորսմաժորային իրավիճակների համար է, քանի որ քաղաքական գործընթացների ժամանակ անտրամաբանական է 100%–անոց կանխատեսումներ անելը: Ընտրություններից առաջ ՀՅԴ–ՀՀԿ համագործակցության համաձայնագիրը չեղյալ հայտարարելը նույնպես ՀՅԴ–ի առաջիկա պլաններում չկա: Դաշնակցականները կշարունակեն ներկայի ձևաչափով առաջ շարժվել, քանի որ կառավարության գործունեության մեջ իրենց առջև դրված խնդիրների լուծման քայլեր տեսնում են: Ինչ վերաբերում է այն շարունակել–չշարունակելուն, ապա նման հարցերն ու դրանց մեխանիզմները կհստակեցվեն առաջիկա ընտրությունների արդյունքներից հետո:
«Հիմնովին սխալ է մտածելը, որ եթե մենք այսօր համագործակցում ենք Հանրապետական կուսակցության հետ, դա նշանակում է, որ դաշինքով պետք է մասնակցենք ընտրություններին»,– ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը:
Խոսելով ընտրություններին ՀՅԴ ռեյտինգային ցուցակով հեղինակավոր մարդկանց հետ ակտիվ բանակցությունների մասին Ա.Վարդանյանն ասաց, որ արդեն իսկ տասնյակ հայտնի մարդկանց հետ հանդիպումներ ու զրույցներ ունեցել են: Եվ քանի որ այդ ցուցակներում ներգրավվելու են ոչ թե կուսակցության անդամներ, այլ իրենց գաղափարախոսությանը մոտ կանգնած անհատներ, ապա առաջիկայում ավելի տեսանելի կդառնա թե ովքեր են համաձայնել դաշնակցականների ռեյտինգային ցուցակում ընդգրկվել:
Արտավազդ Սահակյանին ՀՅԴ ռեյտինգային ցուցակում ընդգրկելու մասին Ա. Վարդանյանն ասաց, որ հայտնի միկրովիրաբույժն իրենց մտերիմ ընկերն է և բնականաբար նման քննարկում եղել է իրենց միջև: Ու թեև այս պահին երկուստեք որևէ որոշում չի կայացվել, սակայն դեռ ժամանակ կա հարցն իր տրամաբանական հանգուցալուծմանը հասցնելու համար:
Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու շուրջ առկա սպասողականության մասին պատգամավորն ասաց, որ թեև տարիներ առաջ նա դուրս եկավ քաղաքականությունից, սակայն երբեք էլ չմեկուսացավ հասարակությունից:
«Գագիկ Ծառուկյանը շարունակեց իր գործունեությունը և՛ սպորտի, և՛ բարեգործության բնագավառներում և այս առումով նա իր դրական կերպարը շարունակում է պահպանել, բայց քաղաքականություն վերադառնալը նրա որոշելիքն է: Այդ որոշումից է կախված նաև շատ շատերի որոշումը, բայց ոչ Դաշնակցության»,– ասաց Ա. Վարդանյանը:
Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հնարավոր համախմբման մասին քաղաքական գործիչն ասաց, որ նոր Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է ընդդիմադիր ուժերի 1/3–ի ներկայությունը պառլամենտում: Ու թեև ՀՅԴ–ն ներկայում իշխանության մաս է կազմում, սակայն նոր Սահմանադրության և նոր ընտրական համակարգերի ընդունմանը նպաստելով իրենց կուսակցությունն ամեն ինչ արել է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան ընտրությունների միջոցով Հայաստանում իրավիճակ փոխել: Ու թեև Հայաստանում իրավիճակ փոխելու բոլոր գործիքակազմերը կան, սակայն Ա.Վարդանյանը չի պատկերացնում, որ առաջիկա ընտրություններից առաջ հնարավոր կլինի միասնական ընդդիմադիր դաշինք ձևավորել: Փոխարենը, նա ավելի հավանական է համարում մի քանի ընդդիմադիր դաշինքների կամ միավորների ստեղծումը:
«Ես չեմ տեսնում բոլոր ընդդիմադիրներին մեկ «կաթսայի» մեջ, քանի որ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, բայց նրանք դեռ շարունակում են փնտրտուքները: Եվ համախմբման հիմքում ոչ թե ծրագրային կամ գաղափարական միավորումներ ստեղծելն է, այլ ձայն ունենալու վրա հիմնված հաշվարկները: Բայց շատ կարևոր է, որ առաջիկա խորհրդարանը լինի գործունակ ազգային պետական մտածողություն ունեցող անձնանց հավաքատեղի: Եվ այս առումով մեր հասարակությունը ընտրություն կատարելու ժամանակ պետք է շատ ուշադիր լինի, որպեսզի Հայաստանի նոր խորհրդարանում երկրի պետական շահով մտահոգ մարդիկ ներկայացված լինեն»,– ասում է Ա. Վարդանյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: