Կիրթ կին էր եւ շատ ուշադիր մայր. պատմում են կամրջի տակ մահացած հայտնաբերված մոր եւ դստերը ճանաչողները (ըեսանյութ)
News.am-ը գրում է.
Երեւանի Դավթաշենի կամրջից փետրվարի 15-ին, նախնական տվյալներով, ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջը՝ Գայանե Հարությունյանին, վերջին անգամ տեսել են փետրվարի 13-ին:
Գայանեի հարեւանը՝ Աշոտ Գալստյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ այդ օրը Գայանեն աշխատանքից հետո երեխայի հետ իջել է խանութ եւ այլեւս չի վերադարձել:
«Գայանեն ԱԻՆ-ում էր աշխատում, փետրվարի 13-ին գործից տուն է եկել, ասել է՝ երեխայի հետ իջնում եմ խանութ, գամ, ու չի եկել: Հայրն առաջինն ինձ ասեց, որ Գայանեն երեխայի հետ տուն չի վերադարձել, հետո արդեն ոստիկանություն դիմեցինք»,- պատմեց հարեւանը:
Նրա խոսքով՝ Գայանեի ընտանիքը երբեք սոցիալական խնդիրներ չի ունեցել, բարձրագույն կրթությամբ, աշխատող մարդիկ են. «Հայրն էլ, մայրն էլ կիրթ, նորմալ, աշխատող մարդիկ են, նորմալ ապրում էին, սոցիալական խնդիրներ չեն ունեցել»:
9-ամյա երեխան էլ, ինչպես պատմեց հարեւանը, շատ համեստ, կիրթ երեխա էր. վերջին անգամ հունվարի 28-ին էր տեսել, 9-ամյա երեխան իրեն բանակի օրվա կապակցությամբ շնորհավորել էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում