Անասնաբույժները հսկա կրիայի կյանքը փրկելու համար վիրահատեցին նրան․ Նրանք զարմացան, տեսնելով, թե ինչ կար խեղճ կենդանու ստամոքսում (Ֆոտոշարք, տեսանյութ)
Այս կանաչ ջրային կրիան պատկանում է վերացող տեսակներին: Այն ապրում է Թաիլանդի էկոլոգիական կենտրոնում:
Մարդիկ նկատել են, որ վերջին ժամանակներս կրիան դարձել է շատ ծանր և դժվարությամբ է լողում:
Պարզվում է, վերջին տարիներին նա կոպեկներ է կուլ տվել, որոնք զբոսաշրջիկները նետել են ջուրը:
Խեղճ կենդանուն փրկելու համար անասնաբույժները վիրահատել են նրա ստամոքսը, իսկ վիրահատությունը տևել է յոթ ժամ:
Արդյունքում նրա ստամոքսից դուրս են բերել 915 կոպեկ և այլ առարկաներ: Դրանից հետո կրիային տվել են «Խնայատուփ» անունը:
Շատ զբոսաշրջիկներ ավանդույթի համաձայն նետում են ջրի մեջ, որպեսզի նորից վերադառնան Թաիլանդ, իսկ տեղի բնակիչները կոպեկները նետում են, որպեսզի երկար կյանք ունենան:
Ցավոք սրտի այդպիսի ավանդույթը կրճատել է խեղճ կենդանու կյանքը երեք անգամով:
Ծովում նա կապրեր 100 տարի, սակայն վիրահատությունից հետո նրան ապրելու երկար ժամանակ չկա:
Նյութը հրապարակման պատրաստեց` Rednews.info-ն