Աբելյանի՝ 70 միլիոնը գերազանցող փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ նախագահի օգնական Արմեն Աբելյանի փոխառությունները նախորդ տարի գերազանցել են 70 միլիոն դրամը: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Այսպես, նրա փոխառությունները հարկային տարվա սկզբում կազմել են 65 հազար ԱՄՆ դոլար ու 100 հազար դրամ, այնուհետև նրան հարկային տարվա ընթացքում հանձնվել է 40 և 55 միլիոն 200 հազար դրամ: Այս ամբողջից 50 հազար ամերիկյան դոլարը, 30 միլիոն դրամն ու 100 հազար դրամը վերադարձվել է հարկային տարում՝ ի վերջո կազմելով 15 հազար ԱՄՆ դոլար ու 65 միլիոն 200 հազար դրամ:
Դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում նվազել են: Տարեսկզբին հայտարարագրել էր 5 միլիոն 700 հազար դրամ, 4 միլիոն 300 հազար ռուբլի ու 4 հազար ԱՄՆ դոլար: Արդեն տարեվերջին սրանից մնացել էր 3 միլիոն 800 հազար դրամը, 100 հազար ռուբլին և 2 հազար 700 ԱՄՆ դոլարը:
Տարեկան եկամուտներն էլ ստացվել են 7 միլիոն 763 հազար դրամ աշխատավարձից և 3 միլիոն 75 հազար դրամ ու 2823 ԱՄՆ դոլար տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում