Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են 31-ամյա վարորդի Infiniti-ն ու 27-ամյա վարորդի Opel-ը. կան վիրավորներ (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 18 հասցեի հարևանությամբ բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 31-ամյա Էդգար Վարդանյանի վարած Infiniti մակնիշի 96 NN 001 համարանիշի և 27-ամյա Ֆելիքս Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի 35 OA 412 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ֆ. Գրիգորյանի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 22-ամյա Արտակ Ջանուղազյանն ու Է. Վարդանյանի ուղևոր՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 22-ամյա Նարեկ Մեջլումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




