Խաբարովսկում սպանել ու այրել են հայ գործարարի որդուն (Ֆոտո տեսանյութ)
Խաբարովսկում առևանգել և սպանել են հայազգի գործարարի որդուն՝ 25-ամյա Անդրեյ Մուրադյանին, որն անհետացել էր հունվարի 10-ին։ Ավելի ուշ պարզվել է, որ նրան առևանգել են։ Հանցագործները երիտասարդին պահել են մի քանի օր և որպես փրկագին պահանջել են 20 մլն ռուբլի:
Ինչպես հաղորդում է gubernia.com-ը, հանցագործները մտքափոխվել են, պարանով խեղդամահ են արել երիտասարդին, որից հետո փաթաթել են պոլիէթիլենային պարկով և այրել երկաթգծի կայարանի մոտ։
2 հանցագործները, որոնք 25-26 տարեկան են, ձերբակալվել են։
Նշենք, որ մի քանի տարի առաջ հոսանքի հարվածից մահացել էր Մուրադյանների ավագ որդին՝ Ալեքսանդրը։ Եղբայրների աճյունը կտեղափոխվի Հայաստան։