Հինգ տարվա բանտարկություն՝ արտամուսնական սեքսի համար
Հորդանանի քաղաքական կուսակցությունները քրեական պատիժների նոր փաթեթ են մշակում, որով նախատեսված է մինչև ամուսնությունը սեքսով զբաղվելու և նույնասեռականների հարաբերությունների համար պատժաչափեր սահմանել՝ գրում է coconuts.co-ն:
Նոր օրենքը երկրում հակառակորդների մեծ խումբ ունի, այդ թվում և հետերոսեքսուալ զույգերը, որոնք ցանկանում են ինտիմ հարաբերություններ ունենալ առանց ամուսնանալու: Նախատեսվում է հինգ տարի ազատազրկում սահմանել մինչև ամուսնությունը սեքսով զբաղվելու և ամուսնության ընթացքում զուգընկերոջը դավաճանելու համար:
Միևնույն ժամանակ քաղաքական գործիչներից շատերի կարծիքով՝ նոր օրենքը հնարավորություն կտա գալիք ընտություններում իրենց օգտին հավաքագրելու օրթոդոքսալ մահմեդականների ձայները: Մասնավորապես առողջապահության նախարարությունը խոստացել է հատուկ փաստաթուղթ ընդունել, որով միասեռականությունը կհամարվի հոգեկան շեղում: