Երեւանում մահացած երեք երիտասարդների ինքնությունը պարզ է. նրանցից երկուսը եղբայրներ են
News.am-ը գրում է.
Երեւանում այսօր` հունվարի 15-ին, ավտոտնակում մահացած հայտնաբերված երիտասարդներից երկուսը եղբայրներ են: Նրանք Աշտարակ քաղաքի բնակիչներ Արտյոմ եւ Արթուր Սարկիսովներն են: NEWS.am-ի տեղեկություններով Արթուր Սարկիսովը 25 տարեկան է, ամուսնացած, իսկ Արտյոմը նրա կրտսեր եղբայրն է` մասնագիտությամբ երաժիշտ: Արտյոմ Սարկիսովը բանակից հունվարի 11-ին էր զորացրվել:
Մահացած երիտասարդներից Գարիկ Վարդանյանն էլ Ջերմուկ քաղաքից է, աշխատում էր ՀՀ ԱԻՆ-ում որպես փրկարար: Նա 23 տարեկան է:
Մանրամասները՝ այստեղ