Սոցցանցերում տարածում է ստանում սթրեսի դեմ պայքարի նոր միջոցը
Սոցիալական ցանցերի օգտատերերը սթրեսի դեմ պայքարի նոր միջոց են գտել. նրանք դիտում են տեսահոլովակներ, որտեղ մեծ պլանով օճառ են կտրտում: Արտասովոր ֆենոմենի մասին պատմել է Mashable պորտալը:
Այդ տեսահոլովակները դասվում են ASMR-ին (ինքնավար զգայական մերիդիոնալ ռեակցիային)՝ ընկալման ֆենոմենին, որի դեպքում մարդու մոտ որեւէ բանի դիտումից կամ ունկնդրումից հաճելի զգացումներ են առաջանում: Դա օգնում է պայքարելու սթրեսի, տագնապի եւ խուճապային գրոհների դեմ:
«Ինչ-որ դյութող բան կա, երբ օճառի կտորները ոլորվում կամ շերտատվում են դանակի տակ, իսկ կտորն ինքն ավելի ու ավելի է փոքրանում»,- գրում է Mashable-ը: