Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Напряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяц"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Путин: Такой армии, как у России, нет ни у одной страны в миреДобро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросТреугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Ливанские армяне строят в Ереване «ливанскую деревню»Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Армянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКонсерватор Каст одержал победу на выборах президента ЧилиКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle Chess
uncategorized

Արտաքին պարտքը մինչև կես միլիարդ «ջրելու» ճանապարհ է բացվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման համար ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսում է նոր գործիք ներդնել: Այսինքն, Հայաստանում կիրականացվեն բնապահպանական ծրագրեր, որի դիմաց Հայաստանի արտաքին պարտքը կզիջվի:

Այս մասին երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Նա նաև տեղեկացրել է, որ այս մասով աշխատանքները սկսվել են 2017 թվականին:

«Այն լայնածավալ աշխատանք ու ընթացակարգ պահանջող գործընթաց է: Ասեմ, որ մինչև 570 մլն դոլարի ներուժ կա: Համապատասխանաբար, պետք է երկրում իրականացվեն բնապահպանական ծրագրեր` զիջելով տվյալ երկրի միջազգային պարտքը: Թե կոնկրետ ո՞ր ուղղություններով ծրագրերը կիրականացնեն, պայմանավորված է տվյալ երկրի միջազգային պարտավորություններով: Այսինքն` հաշվի պետք է առնվի, թե բնապահպանության ոլորտում Հայաստանը ո՞ր ուղղություններով է միջազգային պարտավորություններ ստանձնել: Այս պահին Համաշխարհային բանկի հետ մշակում ենք ընթացակարգերը, որոնցով մեր երկիրը առաջ կգնա: Նախնական ծրագրային մոտեցումները ավարտուն տեսքի բերելուց հետո դրանք կներկայացնենք հանրությանը»,–ասել է Խաչիկ Հակոբյանը:

«Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը «Փաստի» թղթակցի հետ զրույցում նշեց, որ ողջ աշխարհում արդեն 20 տարի է՝ նման ծրագրեր են իրականացվում:

«Մենք միշտ առաջարկել ենք, որ կարող ենք այդ ուղղությամբ գնալ, որովհետև այդպիսի միջազգային փորձ կա: Բայց պետք է իսկապես լավ ծրագրեր մշակել ու իրականացնել: Նման դեպքերում զարգացած երկրները ծրագրերի դիմաց զիջում են պետական պարտքը: Եթե մեր իշխանությունները կարողանան նման ծրագիր իրականացնել, շատ լավ կլինի: Ես շատ դրական եմ վերաբերվում այդ գաղափարին»,– ասաց Կ. Դանիելյանը:

Նա նաև նշեց, որ դրանք մշակելու համար հարկավոր է փորձագիտական մեծ խումբ ձևավորել և խորքային ուսումնասիրություն իրականացնել՝ հասկանալու համար, թե բնապահպանական որ ծրագրերն են ավելի առաջնային:

«Հարկավոր է այնպիսի ծրագրեր մշակել, որոնց իրականացումը ոչ միայն տեղական նշանակություն կարող է ունենալ կամ տարածաշրջանային, այլև համաշխարհային: Օրինակ՝ հանքարդյունաբերության և պոչամբարների խնդիրը մեր երկրի ցավն է: Կարծում եմ, որ այն նույնպես կհետաքրքրի միջազգային կառույցներին: Միջազգային կառույցները կարևորում են նաև կենսաբազմազանությանն առնչվող խնդիրների լուծումը, իսկ այն, ինչ մենք ունենք՝ բացառիկ է, և մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի համար, այլև համաշխարհային մասշտաբով»,– ասաց Կ. Դանիելյանը:

Նրա կարծիքով կարևոր են նաև օզոնային շերտի պահպանման, կլիմայի փոփոխության և անապատացման խնդիրների վերացմանն ուղղված ծրագրերը: Բնապահպանի խոսքով, անշուշտ, կարևոր է, երբ պետական պարտքը ներվում է, սակայն երկիրն ինքը նույնպես պետք է ներդրումներ իրականացնի մշակված ծրագրերի իրականացման համար:

Խոսելով բնապահպանական ծրագրերի միջոցով գումարներ լվանալու և այն մասին, թե իրականում հնարավո՞ր է արդյոք հաշվել, թե ծրագրի մեկնարկից առաջ և հետո, օրինակ՝ քանի թռչուն է ավելացել և այլն, Կ. Դանիելյանը նշեց, որ անշուշտ կարևոր է, թե ովքեր են նման ծրագրեր իրականացնում, չնայած որ, կան նաև գործիքներ՝ չափելու համար, թե տվյալ բնապահպանական խնդիրն ինչ չափով է լուծվել կամ առհասարակ լուծվել է, թե՝ ոչ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում