Ինչպես է Mercedes-ը, կորցնելով կառավարումը, բախվում Ford Transit-ին. բացառիկ տեսանյութ՝ երեկվա ողբերգական ավտովթարից
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ փետրվարի 7-ին, Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը։
Պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ՝ 30-ամյա Վահե Շահումայնը, ով Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել էր։
Պարզվել է նաև, Fօrd Transit-ը վարել է Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Ջրաղացպանյանը, ով և նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ, 38-ամյա Արթուր Քալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը և, ըստ նախնական տեղեկությունների, Mercedes-ի վարորդը կամ մեքենան վարելիս ինքնազգացողության վատացում է ունեցել, կամ էլ ավտոմեքենայի հետ խնդիրներ են առաջացել և նա, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Ford Transit-ին։