Ութ միլիոն դրամի ավտոպահեստամասեր՝ Կապանի համայնքապետարանի գնումների պլանում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կապանի համայնքապետարանը ներկայացրել է 2018 թ. գնումների պլանը: ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգից տեղեկանում ենք, որ Կապանի համայնքապետարանը ընթացիկ տարում պատրաստվում է 8104400 ՀՀ դրամի ավտոպահեստամասեր գնել:
Գնման մեկ անձից (ՄԱ) կատարվող ընթացակարգով կրկին ավտոպահեստամասեր կգնվեն՝ այս անգամ 585900 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ:
Գնման պլանի ապրանքներ բաժնում համայնքապետարանը նախատեսում է 200 հատ 8000 ՀՀ դրամ արժողությամբ մեծ ծաղկե կոմպոզիցիա գնել: Ծաղկե կոմպոզիցիաները գնելու նպատակով կծախսվի 1600000 ՀՀ դրամ:
Բացի այդ՝ նախատեսում են նաև 5000 ՀՀ դրամ արժողությամբ 180 հատ փոքր ծաղկե կոմպոզիցիաներ գնել: Փոքր ծաղկե կոմպոզիցիաներ գնելու համար կծախսվի 900000 ՀՀ դրամ:
Գնման պլանում են նաև մեխակներն ու վարդերը: 1200 մեխակ գնելու համար նախատեսվել է 180000 ՀՀ դրամ, իսկ 240 վարդ գնելու համար կծախսվի 120000 ՀՀ դրամ:
Կապանի քաղաքապետարանն ընթացիկ տարվա գնումների մեջ է ներառել նաև ծաղկեպսակները:
10 հատ ծախկեպսակ են նախատեսում գնել, դրանցից յուրաքանչյուրն արժե 20000 ՀՀ դրամ: Ամբողջը ձեռք բերելու համար կծախսվի 200000 ՀՀ դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում