Վարդանանց փողոցում սպանված ուսանողը Start-Up-ի հեղինակ էր, «Թումոյի» գանձերից մեկը»
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակից Վիոլետ Գրիգորյանը, ցավ հայտնելով օրերս Վարդանանց 28 շենքի բակում դանակահարության արդյունքում սպանված ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Վահե Մուրադյանի մահվան առթիվ, arevelk.am-ի հետ զրույցում նշել է, որ նա «Թումո» կենտրոնի լավագույն աշակերտներից էր, «Թումոյի» գանձերից մեկը»:
Աշխատակիցը հիշեցրել է, որ «Թումոյի» շրջանավարտներ Վահե Մուրադյանի ու Աբել Ղազինյանի ստեղծած խաղն արդեն Start Up էր: «Թումոյի» էջից էլ տեղեկանում ենք, որ Վահե Մուրադյանի և ընկերոջ ստեղծած Marimba Games Start Up-ը դեռևս 2015-ին հաղթել էր Open Game մրցույթի «Լավագույն տեխնիկական լուծում» անվանակարգում: Նրանց ստեղծած վերջին խաղի անունն է Spacecraft. այն տեղի է ունենում տիեզերքում և լիքն է միջմոլորակային մարտահրավերներով:
Մանրամասները՝ այստեղ