Ինչո՞ւ է ոստիկանապետի պաշտոնյա եղբայրն այցելել «Նուբարաշենի» բանտ. նա քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագի մտերիմն է
Քիչ առաջ փաստաբան Լուսինե Սահակյանը համացանցի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Հետաքրքիր է, թե ի՞նչ գործ կարող է ունենալ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանի մտերիմ, նույն ինքը ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբայր` Կարեն Գասպարյանը Նուբարաշեն ՔԿՀ-ում»:
Նշենք, որ Կարեն Գասպարյանը ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում Տրանսպորտի վարչության պետն է:
Հիշեցնենք` Վահագն Աբգարյանը մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու և սպանություն կազմակերպելու մեջ: