Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

«Մանուկը ոչ թե քնած է եղել, այլ պայքարել է». կարծում են մարզպետի սպանված օգնականի եղբայրները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Մարտին Սիմոնյանը, «Փաստի» թղթակցին ներկայացնելով սպանության մասին իր ձեռքի տակ եղած նյութերն ու ցուցմունքները, անդրադարձավ եղբոր սպանության դատաքննությանը, նշելով, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն հանգամանքի վրա, որ դեպքը ոչ թե սպանություն է, այլ՝ խմբակային սպանություն:

«Ո՛չ խանդի և ո՛չ էլ այլ հարց գոյություն չունի: Իմ ու իմ եղբոր կարծիքով իրականում խմբակային հանցագործություն է կատարվել: Հարցն այն է, որ մենք արդեն ունենք քրեական գործին առնչվող բոլոր նյութերը՝ փաստերը, ցուցմունքները: Այդ ցուցմունքների մեջ շատ հարցեր կան, որոնց ոչ մեկն էլ ուշադրություն չի դարձնում, բայց ամենակարևորն այն է, որ Մանուկին վերացրել են, որ իր որդու կյանքին չխանգարի: Որևէ մեկը սակայն հարց չի տալիս, թե ինչպես եղավ, որ եղբայրս իր ողջ ունեցվածքը գրեց կնոջ անունով, որդուն դարձրեց հիմնարկի տնօրեն, իսկ որդին բանակից ազատվելուց 10 օր հետո իր հորը դաժանաբար սպանեց: Մենք սպասում ենք, որ այս հարցերի պատասխանը ստանանք»,– ասաց Մարտին Սիմոնյանը:

Անդրադառնալով փորձաքննությունների արդյունքներին՝ նա նաև նշեց, որ ո՛չ քննիչները, ո՛չ որևէ մեկը չի հարցնում նաև, թե ինչպես եղավ, որ երկու հաշմանդամ՝ Ռուզանը և իր որդին՝ Նորիկը, կարողացան նման ձևով սպանություն կատարել ու փորձել հետքերը կոծկել:

«Մետաղալարերով են փաթաթել եղբորս դին, բայց գործի մեջ «պրովուդը» պարան է դարձել: Ոչ ոք հարց չի տալիս նաև, թե ինչպես են այդ հաշմանդամ մարդիկ այդքան մեծ քարը դրել եղբորս գլխի վրա: Մենք, ճանաչելով Ռուզաննային, չենք հավատում, որ Մանուկի սպանությունը Ռուզաննան է արել: Ռուզաննան իմ եղբոր պաշտպանն էր և կյանքում իրեն թույլ չէր տա նման բան անել: Դրա համար էր իմ եղբայրն այդքան հանգիստ ապրում իր տանը, որովհետև գիտեր, որ իր թիկունքին մեծ պաշտպան ունի»,– ասաց Մ. Սիմոնյանը:

Նա նաև նշեց, որ ցուցմունքներում կա նաև Մանուկ Սիմոնյանի որդու հարսնացուի պատմածը, թե ինքը տեղյակ է եղել, որ սպանվածն ուրիշ կնոջ հետ սրճարանում է եղել: Հենց դա է Ռուզաննայի մոտ խանդի զգացում առաջացրել և դրա պատճառով է նա կացնահարել ամուսնուն:

«Էս ո՞ր դարն է, դրա համար մարդ են կացնահարո՞ւմ: Ոչ մի ուրիշ փաստ չկա: Բացի այդ, եղբորս մարմնի վրա կապտուկներ կան: Ինքը ծեծի է ենթարկվել»,– ասաց Մանուկի եղբայրը:

Սպանվածի եղբայրները փորձել են իրենց եղբոր ֆեյսբուքյան էջը վերականգնել, բայց օրեր անց պարզել են, որ այն ջնջված է:

«Եղբորս որդին ջնջեց այն: Եթե ինքը նման բան չի արել, ինչու է իր հոր նկարները համացանցից ջնջում: Եղբորս հետ նույնիսկ Մանուկի հիշատակի համար սայթ բացեցինք, բայց դա էլ նրա որդին գտավ ու ջնջեց: Եվ այս ամեն ինչը ոչ ոք չի ուզում տեսնել, քանի որ հավանաբար այդպես է հարմար: Մենք մեր կողմից ներկայացնելիք փաստեր ունենք: Այսքան ժամանակ սպասել ենք, մի քիչ էլ կսպասենք: Ամեն ինչ օրենքի սահմաններում ենք պահանջելու: Քննչական կոմիտեն այնպես է ներկայացնում, իբր թե իրենք տեղյակ են եղել, թե ինչպես է Մանուկը տուն եկել, ինչպես է խփել, ատամները կոտրել, դրանից հետո ոնց է պառկել–քնել, բայց ոչ մեկը չի ասում, թե ինչ դաժանաբար են եղբորս սպանել ու գլխին կացնի 15 հարված հասցրել: Մենք այդ ֆոտոներն ու վիդեոներն ունենք: Կացինով այնքան են գլխին խփել, որ դեմքը չի երևում: Դա էլ ասեմ, որ մեր կարծիքով, Մանուկը ոչ թե քնած է եղել, այլ պայքարել է, որովհետև ձեռքերի մեջ դանակի կտրածի հետքեր կան: Այսինքն, դա պայքար է եղել: Ռուզաննան ծնող է և ամեն ինչ կանի, որ իր որդուն փրկի, բայց չեն մտածում, որ գազանին բաց են թողել, փոխարենը անմեղ կնոջն են տանելու 8–12 տարի դատեն»,– ասաց Մարտին Սիմոնյանը:

Նա ասաց նաև, որ հիմա չի կարող մանրամասնել, թե ինչու են կարծում, որ իրենց եղբոր սպանությունը խմբակային է եղել: Այդ մասին մանրամասն կխոսեն փետրվարի 16–ին կայանալիք դատական նիստի ժամանակ:

«Եթե արդարադատություն կա, ապա իմ հնչեցրած հարցերի գոնե մի մասին պետք է կարողանան պատասխան տալ: Հարցն այն է, թե երկու հաշմանդամով 100 կիլո կշռող մարդուն ինչպե՞ս են կարողացել դնել մեքենայի մեջ ու տանել այն դեպքում, երբ փրկարարները 4 հոգով հազիվ կարողացան Մանուկի մարմինը հանել այդ փոսից: Ես չեմ ուզում, որ անմեղ մարդիկ մեղադրվեն: Իրավապահները պետք է մի քիչ խորքային գործեն, որ պարզեն, թե ովքեր կարող էին հանցագործությանը մասնակից եղած լինել: Բացառվում է, որ Ռուզաննան և իր որդին կարողանային եղբորս դիակը տեղափոխել ու դնել մեքենայի մեջ»,– ասաց Մարտին Սիմոնյանը:

Նա նաև նշեց, որ իր մահացած եղբայրը միշտ էլ դեմ է եղել որդու և Ալիսիկի ընկերությանը և մշտապես ասել է, որ, որպես հարսնացու՝ երբեք էլ չի ընդունելու նրան: Եվ եթե սպանվածի որդին այդքան շատ էր սիրում Ալիսիկին, ապա ինչու նրա հետ չհեռացավ ընտանիքից, հարցնում է Մարտին Սիմոնյանը:

«Այսօրվա օրով եղբորս տղան՝ Նորիկը, Ալիսիկի տան համար կահույք է գնում, պատուհաններն է վերանորոգում, բա հետո՞: Էդքանից հետո բա իմ եղբորը ո՞վ հետ կբերի: Եթե այդքան տղամարդ էր, թող իրա Ալիսիկին վերցներ–գնար: Պատկերացնո՞ւմ եք, եղբորս դիակը տանը, անկողնու մեջ փաթաթած, իրենք հանգիստ խղճով ձմեռվա կոմպոտ են փակել: Նման բան ո՞նց կլինի»,– վրդովված հարց ուղղեց Մ. Սիմոնյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում