Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Напряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяц"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Путин: Такой армии, как у России, нет ни у одной страны в миреДобро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросТреугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Ливанские армяне строят в Ереване «ливанскую деревню»Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Армянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКонсерватор Каст одержал победу на выборах президента ЧилиКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle Chess
uncategorized

«Ոնց կյանքում էր անտեր, այնպես էլ` զոհվելուց հետո». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Էդուարդը փետրվարի 4–ին կդառնար 23 տարեկան: Էդուարդի ծննդյան օրը տատիկի՝ Կատյա Հայրապետյանի համար մեծ իրադարձություն է, ու նույնիսկ թոռան կորստից հետո սոցիալական ծանր պայմաններում գոյատևող տարեց կինը սեղան է պատրաստում և մեծ ցավ ապրելով շնորհավորում իր սիրելի Էդիկին:

Վաղ մանկության տարիներից զրկվելով ծնողներից՝ Էդիկը մնաց տատի խնամակալության տակ: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում Կատյա տատիկը հիշեց Էդիկի ծանր մանկության մասին:

«Ծնողները կենդանի են, սակայն լքել են զավակին: Ես այդ մասին չեմ կարողանում խոսել: Միայն ցանկանում եմ ասել, որ իմ Էդոն հրաշք տղա էր, ու ես իրենից շատ բան եմ սովորել: Այսօր ես մեծ ցավ եմ ապրում՝ Էդոն չկա, բայց ես սեղան եմ բացել ու ծնունդ եմ անում: Ես գիտեմ, որ նա թիկունքիս կանգնած է, ու մինչև իմ մահը ինքը միշտ ներկա կլինի: Դրանից հետո էլ կմիանամ նրան: Ախր, ինքը էնքան լավ բաներ է արել, էնքան սիրուն խոսքեր ուներ: Օր է եղել՝ հաց չենք ունեցել ու խանութից նիսյա եմ բերել: Մի օր էլ ասացի՝ բերեմ: Էդոն ասաց՝ տատ, պարտքը տվե՞լ ես: Ասացի՝ չէ: Էդոն, թե բա որտեղի՞ց ես տալու, արի էսօր էլ առանց հացի յոլա գնանք, փլավ եփենք, ուտենք»,–հուզվեց Կատյա տատիկը:

Տատիկը հիշում է՝ դպրոցական արձակուրդներին Էդոն պարտադիր աշխատում էր: Տատը ամեն ինչ անում էր, որ նա դպրոցական քեֆերից ու առիթներից զուրկ չմնա:

Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում ծնված Էդուարդ Հայրապետյանը 2013 թ. թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության և ծառայության անցել ԱՀ Մարտակերտի շրջանի N զորամասում՝ որպես հետախույզ–գնդացրորդ:

Տատիկը նշում է, որ Էդուարդը հպարտ էր իր զինվորական համազգեստով.

«Պրիսյագին գնացի, ու երեխեն զարմացավ: Ասաց՝ տատ, մտածում էի՝ բոլորի ծնողները կգան, բայց իմ տատը չի կարողանա: Ասացի՝ քոռանամ ես, բալես, քո տատը ամեն ինչի է պատրաստ քո համար ու առանց քեզ չի կարող ցամաք հացն էլ ծամել»,– պատմեց Կատյա Հայրապետյանը:

2015 թ. մարտի 19–ին, ժամը 8:30–ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախչել, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, մարտի ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը (1996 թ.), Էդուարդ Հայրապետյանը (1995 թ.), Արշակ Հարությունյանը (1995 թ.), իսկ Սամվել Հակոբյանը(1995 թ.), ով ծանր վիրավորում էր ստացել մարտի ժամանակ, օրեր հետո մահացել է զինվորական հոսպիտալում։

Էդուարդ Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ նախագահների կողմից` «Արիության համար» մեդալներով:

Կատյա տատը Էդուարդի սենյակում անկյուն է պատրաստել: Անբարեկարգ, խունացած պատերից կախել է թոռան նկարները:

«Շատ զոհված հերոսների մասին են խոսում ու գրում, բայց իմ Էդոն ոնց որ կյանքում էր անտեր, այնպես էլ այս հարցում: Ես մի կերպ գոյատևում եմ: Էդոյից հետո դժվարությամբ եմ աշխատանք կատարում»,– անկեղծացավ Կատյա տատիկը:

Նա ամեն օրն է հաշվել, որ թոռը ավարտի ծառայությունը. «Մնացել էր մեկ ամիս և յոթ օր: Ես հիմա էլ եմ սպասում, որովհետև Էդոն մեռնելու իրավունք չուներ: Նա փորձել է զոհված ընկերոջը հանել մարտի դաշտից ու զոհվել է: Գոնե հաշմանդամ լիներ, էլի կտանջվեի ու կպահեի»:

Նշենք, որ այս տարի Էդուարդ Հայրապետյանի ծննդյան օրվա առիթով գրական–երաժշտական ծրագրով Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հանդես եկան «Անմահության մարտիկները» գրքի հեղինակ Աննա Կոստանյանի սաները:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում