Հայ «օրենքով գողը» զրկվել է իր տիտղոսից
Armtimes.com-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդսկի շրջանի կալանավայրերից մեկում իր պատիժն է կրում մաֆիոզ Սերգեյ Ասատրյանը (մականունն է Սերյոգա Բենտլի )։ Մինչ վերջինս բանտում իր պատիժն է կրում, նրա «օրենքով գողի» կարգավիճակը անորոշ է։ Սերգեյի հայրը՝ «քրեական գեներալ» Էդուրարդ Ասատրյանը (մականունն է Էդիկ Օսետրինա) փորձում է լուծել որդու խնդիրները, բայց ապարդյուն։
Ինչպես «Росбалт»-ին պատմել է իրավապահ մարմիններում իրենց աղբյուրը, Սերգեյ Ասատրյանին կալանավայրի մյուս բանտարկյալները «օրենքով գող» չեն ընկալում։ Պետք է նշել, որ Սերգեյ Ասատրյանի բանտային ճանապարհի սկզբում իրադարձությունների նման զարգացում չէր նախատեսվում։ Շորթման մեղադրանքով ձերբակալվելուց հետո Ասատրյանը մոսկովյան քրեակատարողական հիմնակներում բուռն գործունեություն է ծավալել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում