Մոսկվայում ձերբակալվել են օրենքով գողեր, սակայն նրանց հավաքի պատճառն այդպես էլ չի պարզվել
Երեկ Կոմսոմոլսկ պողոտայում քրեական հետախուզության աշխատակիցները կանխել են օրենքով գողերի հանդիպումը: Այդ մասին գրում է «Prime Crime»-ը:
Նրանց հավաքը տեղի է ունեցել «Բատոնի» ռեստորանում: Oրենքով գողերը քննարկել են իրենց ընթացիկ հարցերը, սակայն ժամանել են օպերատիվ հետախուզության աշխատակիցները և քրեական հեղինակության մի ողջ ծաղկեփնջի «բռնացրել»:
Հավաքին մասնակցել են 51-ամյա Պիչուգը և նրա 44-ամյա անբաժանելի զինակից Վասկրես Վասյան, ինչպես նաև նրանց 2 ավագ ընկները՝ 62-ամյա Գյու Դլինին և 57-ամյա Պատու Մալենկին:
Քրեական հեղինակությունների ձերբակալվելուց հետո էլ ոստիականության աշխատակիցների հետ զրույցը լույս չի սփռել նրանց հավաքի նպատակի վրա և օրենքով գողերն ազատ են արձակվել: