Ազիզյանների ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանն ու իր կինը միասին 140 հազար ԱՄՆ դոլար գումար ունեն, ինչի մասին տեղեկանում ենք նրանց՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրերից:
Արմեն Ազիզյանը հայտարարագրել է միայն 90 հազար ԱՄՆ դոլար գումար, որն ամբողջ նախորդ տարվա ընթացքում անփոփոխ է եղել, իսկ նրա եկամուտները ստացվել են աշխատավարձից և կազմել 7 միլիոն 759 հազար դրամ:
Կինը՝ Մարինե Ավետիսյանը, հայտարարագրել է 50 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ, որոնք նույնպես տարվա ընթացքում փոփոխության չեն ենթարկվել: Եկամուտները նույնպես գոյացել են աշխատավարձից և մեկ տարվա կտրվածքով կազմել 1 միլիոն 200 հազար դրամ:
Ազիզյանի որդիները՝ Ֆելիքս և Վահե Ազիզյանները, նույնպես հայտարարագիր են ներկայացրել, ըստ որի նրանց եկամուտները կազմել են համապատասխանաբար՝ 8 միլիոն 400 հազար և 2 միլիոն 400 հազար դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում