Վարդենիսցի կինը որոշել էր ընկերուհուց «վրեժ լուծել» «Օդնոկլասսնիկի.ռու»-ի միջոցով՝ տարածելով նրա մերկ լուսանկարները
Այն, որ տարբեր սոցիալական ցանցերով մշտապես անձին արատավորող եւ պիտակավորող ստահոդ տեղեկություններ են տարածվում, նորություն չէ, թերեւս, որեւէ մեկի համար:
Հերթական դեպքը գրանցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: ArmLur.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Սյուզաննա Հ.-ն հայտնվել է ամբաստանյալի աթոռին այն բանի համար, որ իր նախկին ընկերուհու անունն արատավորող տեղեկություններ եւ լուսանկարներ է տարածել «Օդնոկլասսնիկի.ռու» սոցցանցում:
Այսպես, ըստ մեղադրանքի՝ Սյուզաննան Նարինեի հետ գտնվելով լարված հարաբերությունների մեջ՝ 2016թ հուլիս 6-ին «Օդնոկլասսնիկի.ռու» սոցցանցում ստեղծել է անվայել անհատական էջ, պատրաստել Նարինեի պոռնոգրական նկարը և այլ պոռնոգրական նյութեր, տեղադրել իր կողմից ստեղված հիշյալ էջում: Ապա գովազդել եւ տարածել է դրանք սոց. ցանցում:
Սյուզաննայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել պոռնկագրական նյութեր ապօրինի տարածելու, գովազդելու, իրացնելու, ինչպես նաեւ այդ նպատակով պատրաստելու հատկանիշներով, որը պատժվում է երկու տարի ժամկետով ազատազրկմամբ:
Քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայր, դատավոր Վարդան Հարությունյանի վարույթ: