10 հեռախոսային «գաղտնի» հնարք, որի մասին պետք է իմանա յուրաքանչյուրը
Մեր սմարտֆոնները նախատեսում են հետաքրքիր և օգտակար գործոնների ամբողջական շարք, որոնք մենք անտեսում ենք, մինչդեռ շատ իզուր:
Ստեղնաշարի հատուկ կոմբինացիաների օգնությամբ կարելի է ստանալ ամենատարբեր, երբեմն շատ օգտակար տեղեկություններ և անգամ կատարել հեռախոսի ֆունկցիոնալ փոփոխություններ:
Ստորև ներկայացնում ենք հետաքրքիր կոդեր, որոնք կարող են ամբողջությամբ օգտակար լինել յուրաքանչյուր հեռախոսի օգտագործման համար:
Փորձեք այդ կոմբինացիաները ձեր սմարտֆոնի վրա: Մեր խորհուրդները վերաբերում են iPhone-ներին, բայց որոշները համապատասխանում են նաև Android ծրագրով աշխատող հեռախոսներին:
1. Իմանալ IMEI կոդը
*#06#
IMEI-ը դա ձեր սարքի յուրահատուկ համարն է: Դրանով կարելի է իմանալ ձեր հեռախոսի արտադրության ժամկետը և ձեռքբերումները, երաշխավորության մասին ինֆորմացիան, գողացված է այն, թե ոչ, որտեղ է գտնվում:
2. Ստանալ զանգերի, հաղորդագրությունների և այլ տվյալների վերահասցեավորման մասին ինֆորմացիան
*#21#
Այս կոմբինացիան կօգնի տեղեկատվություն ստանալ միացված վերահացեավորման մասին: Այսինքն՝ իմանալ, թե արդյոք ինչ-որ մեկը ստանում է ձեր զանգերը, հաղորդագրությունները կամ այլ տվյալները:
3. Տեղեկատվություն ստանալ համարի մասին, որի վրա գնում է վերահասցեավորված զանգը:
Եթե վերահասցեավորումը միացված է, ապա ցույց կտա *#62#:
4. Անջատել վերահասցեավորումը
Իսկ ##002# կոմբինացիան կօգնի անջատել վերահասցեավորման բոլոր գործողությունները:
5. Թաքցնել բաժանորդից սեփական հեռախոսահամարը
#31# կոմբինացիայով դուք կկարողանաք գաղտնի պահել ձեր հեռախոսահամարը:
6. Ստանալ տեղեկատվություն զանգի սպասման ֆունկցիայի մասին
*#43#
Երբ դուք խոսում եք հեռախոսով և զուգահեռաբար ձեզ զանգահարում են այլ համարից, ապա դեպքերի հաջորդական ընթացքի համար պատասխան է տալիս զանգի սպասման ծառայությունը:
7. Ակտիվացնել զանգի սպասման ռեժիմը
*43# կոմբինացիան կօգնի կատարել նշյալը
8. Անջատել զանգի սպասման ռեժիմը
Պետք է #43# հավաքել, եթե անհրաժեշտ է անջատել զանգի սպասման ռեժիմը
9. Ամբողջական տեղեկատվություն ստանալ կապի մասին
3001#12345#
Այս կոմբինացիան ամբողջական տեղեկատվություն է տալիս SIM-քարտի մասին: Այս դեպքում կարելի է տուգել բջջային կապի և ազդանշանների մասին ցուցիչները թվերով:
10. Տեղեկատվություն ստանալ ձեր սպասարկման կենտրոնի հեռախոսահամարի մասին
*#5005*7672#
Նշյալ կոմբինացիան թույլ է տալիս արագ գտնել ձեր բջջային օպերատորի սպասարկման կենտրոնի հեռախոսահամարը
Աղբյուրը՝ Rednews.info