Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяц"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Путин: Такой армии, как у России, нет ни у одной страны в миреДобро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросТреугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Ливанские армяне строят в Ереване «ливанскую деревню»Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Армянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКонсерватор Каст одержал победу на выборах президента ЧилиКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)
uncategorized

Համատիրությունները նույնիսկ ձայն բերելու համար այլևս պետք չեն լինի իշխանություններին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է Հայաստանում կան քաղաքներ, որտեղ գտնվող բազմաբնակարան շենքերի կառավարման հարցով զբաղվում են ՏԻՄ–երը՝ քաղաքապետարանները: Ու թեև բազմաբնակարան շենքերի կառավարման հարցով զբաղվող համատիրություններում դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, սակայն «Համատիրությունների նախագահների ասոցիացիայի» նախագահ Արամ Գրիգորյանը հավաստիացնում է, որ կառավարման մոդելի արդյունավետության տեսանկյունից ամենաարդյունավետը, որքան էլ որ զարմանալի է, ինքնակառավարման մոդելն է: Այսինքն, երբ բնակիչներն իրենք են համատիրության նախագահ ընտրում և ակտիվ մասնակցում իրենց շենքի կառավարմանը:

«Սահմանադրությամբ մեզ մոտ կառավարման մոդելն ապակենտրոնացվել է: Նույնը նաև շենքերի կառավարման դեպքում է, բայց եթե կան համատիրություններ, որոնք ունեն բազմաթիվ շենքեր, բնականաբար, այդ շենքերը կառավարման արդյունավետության պակաս ունեն, քանի որ ինչքան փոքր է միավորը, այնքան ավելի հեշտ և արդյունավետ է այդ կառույցի կառավարումը»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Դիտարկմանը, թե համատիրությունները կույրաղիքի նման են աշխատում և տպավորությունն այնպիսին է, որ նստել են բնակիչների «վզին» ու ընդամենը զբաղված են գումար հավաքելով, Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ եթե Հայաստանում որևէ ինստիտուտ նորմալ չի գործում, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ կառույցները պետք չեն:

«Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ համատիրությունները չեն գործում, բայց համաձայն չեմ այն մտքի հետ, որ բազմաբնակարան շենքերը չպետք է կառավարվեն: Հայաստանում բոլոր տեսակի ընտրությունները կեղծվում են: Այդ դեպքում հարց է ծագում, թե արդյո՞ք ճիշտ է երկրի նախագահ կամ ԱԺ ունենալը: Միանշանակ պետք են չէ՞ այդ կառույցները, բայց քանի որ համատիրությունները բնակիչների աչքի առջև են, այդ պատճառով էլ ավելի խոցելի են, բայց խնդիրն այն է, որ համատիրությունների ղեկավարներ մարզպետները կամ համայնքների ղեկավարներն են նշանակում: Շենքերի կառավարման մարմինները զարգացածության շատ ցածր մակարդակ ունեն և այստեղ կառավարման արդյունավետություն չկա»,– ասաց Ա. Գրիգորյանը:

«Համատիրությունների նախագահների ասոցիացիայի» նախագահը նաև նշեց, որ ինքնակառավարում կոչվող մոդելի էությունն ու բովանդակությունը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ հասարակության մտածելակերպը մնացել է խորհրդային տարիներինը, քանի որ համատիրությունների ղեկավարները իշխանություններին միայն ընտրությունների ժամանակ են պետք:

«Նրանց ասում են՝ պետք է 500 շենք տիրություն անես, ինչը նույնն է, թե ընտրությունների ժամանակ ձայներ ապահովելը», դա էլ հանգեցնում է համակարգի խեղաթյուրմանը»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Այս իրավիճակը շտկելու և համատիրությունների կառավարման համակարգի էությունը փրկելու համար ասոցիացիան օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել ԱԺ, կառավարություն, բայց իրենց առաջարկները մինչ օրս մնացել են դարակներում, փոշիների տակ:

«Ինչ վերաբերում է համակարգի առողջացմանը, ապա այն գնալով վատանում է: Եվ եթե մենք ունեինք առաջարկ, որով համակարգը կարող էր փրկվել կործանումից, ապա հիմա, երբ հասարակությունը ընդամենը մեկ անգամ է մասնակցելու ընտրություններին, կնշանակի, որ ընդհանրապես ընտրական համակարգերի գործունեությունն է դրվում հարցականի տակ: Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում: Մեկ հոգի նախագահ է նշանակում, մեկ հոգի պատգամավորների ցուցակ է գրում, մեկ հոգի էլ՝ վարչապետ նշանակում: Նման ձևով կառավարում չի լինում: Եվ այս պայմաններում չի կարելի ասել, որ համատիրությունների կառավարման մոդելը լավը չէ»,– ասաց Ա. Գրիգորյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում