16 միլիոն՝ շների վարժեցմանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում ներկայացրել է պետական բյուջեի հաշվին իրականացվելիք 2018 թվականի գնումների պլանը:
Համաձայն ներկայացված պլանի՝ ՊԵԿ–ն այս տարվա համար նախատեսել է 7273000 ՀՀ դրամի ռեգուլյար տեսակի բենզին գնել: 8400000 ՀՀ դրամով էլ 20 հազար լիտր ձմեռային դիզելային վառելիք ձեռք կբերվի:
Ավտոմեքենաների պահպանման ծառայության համար ՊԵԿ–ը 1050000 ՀՀ դրամ է նախատեսել:
Գնումների պլանում են նաև շների վարժեցման ծառայությունները, որի համար բյուջեից նախատեսվում է 16000000 դրամ ծախսել:
Ներկայացուցչական ծառայությունների համար գնումների պլանում պետական բյուջեից հատկացվել է 500 հազար դրամ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրային սպասարկման համար ՊԵԿ–ը նախ կծախսի 235 000 000 ՀՀ դրամ: ՏՏ ծրագրային սպասարկման համար նախատեսվել է ևս 75810000, 400000000, 55000000 և 2821700 ՀՀ դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում