Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

Անհայտ կորած ազատամարտիկի կինը ցավ է ապրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան պատերազմի վետերանների միության Արցախի մասնաճյուղի նախագահ Ռոման Բալայանը օրերս լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց` հստակ տվյալներ կան, որ Արցախյան պատերազմի տարիներին ռազմագերի ընկած շատ հայորդիներ ողջ են, գտնվում են ադրբեջանական բանտերում, սակայն հակառակորդը չի ցանկանում նրանց վերադարձնել հայկական կողմին. «Հարյուր տոկոսով ողջ մնացածներից մեկը Ռաֆայել Բալայանն է՝ Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղից, նա այժմ մոտավորապես 50 տարեկան է, ադրբեջանական բանտում է 1992 թվականից»,– մեկ անձի մասին ինֆորմացիա տրամադրեց Բալայանը:

«Փաստ» օրաթերթի հետ զրույցում` գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, անհայտ կորած ազատամարտիկ Յուրի Առուստամյանի կինը` Զարինե Հակոբյանը նշեց, որ նման հայտարարությունները մեծագույն ցավ են պատճառում հարազատին սպասող ընտանիքներին:

«Ամբողջ գիշեր չեմ քնել: Ամուսինս աչքիս առաջ էր: Ես չեմ հասկանում պարզապես, թե այդ տվյալները հայտարարողին ո՞վ է տվել փաստեր: Որևէ մեկը անգամ մոտավոր տվյալներ հրապարակելու իրավունք չունի: Մոտավոր տվյալներն էլ այնքանով են պարզ, որ յուրաքանչյուր անհայտ կորածի ընտանիք դիմել է միջազգային Կարմիր խաչին կամ այլ կազմակերպությունների և ներկայացրել ամուսնու կամ որդու տվյալները: Եթե կոնկրետ տվյալ կա, թող ներկայացվի, որ մենք հասկանանք, թե հարցին ինչպիսի մոտեցում կարող է տրվել»,– նշեց անհայտ կորած ազատամարտիկի կինը:

Զարինե Հակոբյանը ընդգծում է.«Ես Յուրայի մասին անցյալով երբեք չեմ խոսել, սպասում եմ նրան ու հավատում եմ, որ մի օր կգա: Իմ հավատը փոխանցվել է զավակներիս ու թոռներիս: Յուրան վերջին օրը ասաց` սպասիր, գալու եմ, ու ես հավատում եմ նրան: Արդեն 25 տարի սպասում եմ, բայց այս հայտարարությունը խորությամբ ցնցեց ինձ»:

Նշենք, որ 1994 թվականի հունվարի 5–ին դասակի հրամանատար, լեյտենանտ Յուրի Առուստամյանը գումարտակի զինակից ընկերների հետ հրաման ստացավ՝ մասնակցելու հարավարևելյան սահմանագոտում (Հորադիզ կայարան) ծավալված թեժ մարտական գործողություններին: Հերոսաբար պայքարեց մինչև վերջին փամփուշտը՝ շրջափակման մեջ հայտնվելով: Հունվարի 7–ից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել:

Զարինե Հակոբյանը որոշեց շարունակել ամուսնու պայքարը: Նա աշխատանքի անցավ ՀՀ պաշտպանության նախարարությունում:

«Ո՞վ ասես եթեր է դուրս գալիս, ինչո՞ւ չի համակարգվում այս դաշտը:Ո՞վ է թույլ տվել այդ մարդուն նման պրովոկացիոն հայտարարություն անել: Ռաֆայել Բալայան անունով ռազմագերի չկա, մենք հատ–հատ գիտենք բոլոր ռազմագերիներին: Այս մարդը անգամ անձի տվյալն է սխալ ներկայացրել: Իրականում խոսքը Ռաֆայել Բաղդասարյանի մասին է»,–մանրամասնեց Զարինե Հակոբյանը:

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամը կոչ է անում նման ինֆորմացիան հրապարակային դարձնելուց առաջ խորհրդակցել տարիներ շարունակ այդ հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամների հետ:

Ռոման Բալայանի տեղեկացմամբ, այսօր խոսքը, ընդհանուր առմամբ, մոտ 800 անհայտ կորածների մասին է՝ ինչպես ԼՂ–ից այնպես էլ Հայաստանից: Անդրադառնալով ներկայացված թվերին՝ տիկին Հակոբյանը նկատեց.

«Տա Աստված, որ այս թիվը ճիշտ լինի, սակայն ո՞վ է նստել ու հաշվել ռազմագերիներին: Հասկանում եք, թե քանի տարի է անցել: Ամբողջ գիշեր խոսել եմ անհայտ կորածների ընտանիքների հետ: Անգամ աղոտ հույսը թանկ է բոլորիս համար ու հիմա սա ցավագին «ցնցում» էր բոլորիս համար: Երիտասարդ մի տղա արեց հայտարարություն ու հայտնվեց հեռուստաալիքների ուշադրության կենտրոնում: Այս քայլը ես ուրիշ կերպ եմ որակում և սա բնավ հայրենասիրություն ու սրտացավություն չի»,–եզրափակեց Զարինե Հակոբյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում