Ոտնձգություն՝ ազատ խոսքի նկատմամբ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Մեդիալաբ» կայքի տնօրեն և գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառումներ են արվել:
Ինչպես պարզվել է մի շարք պնդումներից, գրառումներ կատարողը ՊՆ աշխատակից է: Ամեն դեպքում, այդպես են հայտնում կայքից: Նա չսհամանափակվելով հրապարակային մեկնաբանություններով, անցել է նամակագրության դաշտ ու այդտեղ ևս սպառնացել Մարիաննա Գրիգորյանին:
Գրիգորյանը պատրաստվում է Սաքունցի գրասենյակի միջոցով դիմել դատախազություն: Ակնհայտ է, որ սա բռի ու կոպիտ ոտնձգություն է ազատ խոսքի նկատմամբ: Հետաքրքիր է, այսպես ենք ինտեգրվում Եվրոպական ընտանի՞ք, թե դրանք լոկ խոսքեր են:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում